Գլխավոր էջ    english կայքի քարտեզ
CRRC-Regional CRRC-Azerbaijan CRRC-Georgia
Home

Մամուլ և Լրատվամիջոցներ

Տեղական խորհդատվական մարմին

Աշխատակազմ

Թափուր աշխատատեղեր

Պրակտիկայի ծրագիր

Միջոցառումներ

03/10/2010
more...


27/08/2010
more...


17/08/2010
more...


09/08/2010
more...


27/07/2010
more...


Կենտրոնի մասին

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների ¥ՀՌԿԿ¤ ծրագիրը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մայրաքաղաքներում հիմնադրված` ռեսուրսների և ուսուցման կենտրոնների ցանց է, որի նպատակն է` խթանել հասարակագիտական հետազոտություններն ու պետական քաղաքականության վերլուծությունը Հարավային Կովկասում:

  Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի համագործակցությամբ գործող ծրագիրը կոչված է ապահովելու բարձրորակ հետազոտական ռեսուրսների մատչելիությունը, զարգացնելու հետազոտական կարողությունները և ընդլայնելու հասարակական գիտությունների հետազոտողների և քաղաքական գործիչների միջև երկխոսության ու համագործակցության եզրերը:

  2003թ-ին, կենտրոնների բացումից հետո, ՀՌԿԿ-ն դարձել է Հարավային Կովկասում հասարակական գիտությունների համայնքի գործունեության կենտրոնական օղակ` հասարակական գիտությունների հետազոտողներին առաջարկելով անհրաժեշտ հիմնարար գրականություն, տվյալներ և մասնագիտական ուսուցում: Կենտրոններն առավել մեծ հնարավորություններ կընձեռեն հետազոտողներին կատարել ինքնատիպ աշխատանք, հետազոտական աշխատանքների հիմքում օգտագործել անցումային շրջանի փաստական տվյալներ և մասնակցել ներքին քաղաքականության հետազոտությամբ զբաղվող համայնքի աշխատանքներին:

  ՀՌԿԿ-ի ուղղակի և անուղղակի շահառուներն են` հասարակական գիտությունների հետազոտողները, ուսումնագիտական հաստատությունների դասախոսները, քաղաքական գործիչները և հասարակական, մասնավոր և պետական սեկտորների այլ ներկայացուցիչներ: