Գլխավոր էջ    english կայքի քարտեզ
CRRC-Regional CRRC-Azerbaijan CRRC-Georgia
Home

Գիտաժողովներ

Համակարգչային սրահ

Գրադարան

Դասընթացներ

  ՀՌԿԿ Տվյալների հավաքագրման նախաձեռնություն

Կոռուպցիայիան Հայաստանում. հանրային կարծիք 2008

Կոռուպցիան Հայաստանում. 2009թ. հետազոտություն

Հետազոտական դրամաշնորհների ծրագիր

ՀՌԿԿ Ցանց

Միջոցառումներ

27/07/2010
more...


20/07/2010
Կոռուպցիան Հայաստանում. տնային տնտեսությունների և ձեռնարկությունների 2009թ. հետազոտության արդյունքների և զեկույցի շնորհանդեսի մամլո ասուլիսը, որը կվարեն դոկտոր Հեղինե Մանասյանը և Եվգենյա Պատուրյանը, տեղի կունենա հուլիսի 20-ին, ժամը 11-ին, «Կոնգրես» more...


16/07/2010
Կոռուպցիան Հայաստանում. տնային տնտեսությունների և ձեռնարկությունների 2009թ. հետազոտության արդյունքների և զեկույցի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 16-ին, «Կոնգրես» հյուրանոցում: Պետական պաշտոնյաներին հասցեագրված շնորհանդեսը կվարեն դոկտոր Հեղինե Մանասյանը և Եվգենյա Պատուրյանը: more...


14/07/2010
2010 թ. հուլիսի 14-ին ժամը 14:00-ին ՀՌԿԿ-Հայաստանի գրասենյակում (Աբովյան 52, 305 սենյակ) տեղի կունենա կողմնորոշիչ դասընթաց “Ինչպե±ս գտնել հետազոտական նյութեր (լրատվության վերաբերյալ)” թեմայով: Դասընթացը կվարի Գոհար Խաչատրյանը, որն ունի Հայաստանի more...


13/07/2010
Ժամանակակից տնտեսական աճի տեսություն. մոդելները և էմպիրիկ կիրառումները CRRC-Հայաստանն ընդունում է դիմումներ հետազոտողների, համալսարանական աշխատակազմի, ասպիրանտների և այլ շահագրգիռ անձանց կողմից, ովքեր ունեն առնվազն տարրական գիտելիքներ ժամանակակից մակրոտնտեսագիտության և էկոնոմետրիկ more...


ՀՌԿԿ Տվյալների հավաքագրման նախաձեռնություն

ՀՌԿԿ Տվյալների Նախաձեռնություն 2007ՀՌԿԿ Տվյալների հավաքագրման նախաձեռնություն 2006

Տվյալները հասարակագիտական հետազոտությունների համար խիստ կարևոր են, սակայն Հարավային Կովկասում դեռևս սակավ են սոցիալական, քաղաքական և տնտեսական հիմնախնդիրներին վերաբերող արժանահավատ, թարմ և մատչելի տվյալները: Վստահելի տվյալների հասանելիության ապահովումը Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) ծրագրային առաջնահերթություններից է: Առկա տվյալների բազաների կենտրոնակայանի գործառույթից զատ, ՀՌԿԿ կենտրոնները ֆինանսավորում և իրականացնում են Հարավային Կովկասում սոցիալական, տնտեսական և քաղաքական բազմաթիվ երևույթների վերաբերյալ տվյալների հավաքագրման աշխատանքներ:

Տարածաշրջանում սոցիալ-տնտեսական գործընթացների միջերկրային համադրելիությունը ապահովելուն հետամուտ, կենտրոնները 2003թ. աշնանից  ձեռնամուխ են եղել տվյալների համագործակցված հավաքագրման ծրագրին` նպատակ ունենալով ստանալ արժանահավատ ու համեմատելի տվյալներ Հարավային Կովկասում տնային տնտեսությունների տեղեկացվածության, դիրքորոշումների, վարքագծի և այլնի վերաբերյալ:

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ՀՌԿԿ կենտրոններն իրականացնում են տարածաշրջանի մասին ամենամյա տվյալների հավաքագրումը 2004թ.-ից ի վեր: Եթե 2004թ. հետազոտությունն անցկացվել է միայն հարավկովկասյան հանրապետությունների մայրաքաղաքներում, իսկ 2005թ.-ին յուրաքանչյուր երկրի մայրաքաղաքներից բացի ընդգրկել նաև մեկական շրջան, ապա 2006թ. հետո այն եղել է համազգային` ներառելով ինչպես նշված երկրների մայրաքաղաքները, այնպես էլ մյուս քաղաքային և գյուղական բնակավայրերը:

Որպես այս ծրագրի բաղկացուցիչ մաս, հավաքագրված տվյալների վերլուծության համար ՀՌԿԿ-ն հետազոտողներին տրամադրում է դրամաշնորհներ, համապատասխան խորհրդատվություն և դասընթացների մասնակցելու հնարավորություն:

Հարցման գործիքներըը` հարցաթերթերը, ցուցադրաքարտերը, ընտրանքի մեթոդաբանության մանրամասն նկարագրությունը, հավաքագրված տվյալների բազաները (SPSS ֆորմատով) և դրանց վերլուծության որոշ նախնական արդյունքներ տեղակայված են ՀՌԿԿ տարածաշրջանային վեբկայքում` www.crrccenters.org հասցեով: