Գլխավոր էջ    english կայքի քարտեզ
CRRC-Regional CRRC-Azerbaijan CRRC-Georgia
Home

Գիտաժողովներ

Համակարգչային սրահ

  Գրադարան

Դասընթացներ

ՀՌԿԿ Տվյալների հավաքագրման նախաձեռնություն

Կոռուպցիայիան Հայաստանում. հանրային կարծիք 2008

Կոռուպցիան Հայաստանում. 2009թ. հետազոտություն

Հետազոտական դրամաշնորհների ծրագիր

ՀՌԿԿ Ցանց

Միջոցառումներ

27/07/2010
more...


20/07/2010
Կոռուպցիան Հայաստանում. տնային տնտեսությունների և ձեռնարկությունների 2009թ. հետազոտության արդյունքների և զեկույցի շնորհանդեսի մամլո ասուլիսը, որը կվարեն դոկտոր Հեղինե Մանասյանը և Եվգենյա Պատուրյանը, տեղի կունենա հուլիսի 20-ին, ժամը 11-ին, «Կոնգրես» more...


16/07/2010
Կոռուպցիան Հայաստանում. տնային տնտեսությունների և ձեռնարկությունների 2009թ. հետազոտության արդյունքների և զեկույցի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 16-ին, «Կոնգրես» հյուրանոցում: Պետական պաշտոնյաներին հասցեագրված շնորհանդեսը կվարեն դոկտոր Հեղինե Մանասյանը և Եվգենյա Պատուրյանը: more...


14/07/2010
2010 թ. հուլիսի 14-ին ժամը 14:00-ին ՀՌԿԿ-Հայաստանի գրասենյակում (Աբովյան 52, 305 սենյակ) տեղի կունենա կողմնորոշիչ դասընթաց “Ինչպե±ս գտնել հետազոտական նյութեր (լրատվության վերաբերյալ)” թեմայով: Դասընթացը կվարի Գոհար Խաչատրյանը, որն ունի Հայաստանի more...


13/07/2010
Ժամանակակից տնտեսական աճի տեսություն. մոդելները և էմպիրիկ կիրառումները CRRC-Հայաստանն ընդունում է դիմումներ հետազոտողների, համալսարանական աշխատակազմի, ասպիրանտների և այլ շահագրգիռ անձանց կողմից, ովքեր ունեն առնվազն տարրական գիտելիքներ ժամանակակից մակրոտնտեսագիտության և էկոնոմետրիկ more...


Գրադարան

Նոր գրականություն 

ՀՌԿԿ-ի գրադարանը գործում է 2003թ. հոկտեմբերից: Գրադարանն առաջարկում է հասարակական գիտությունների հայերեն, անգլերեն և ռուսերեն տպագիր նյութերի հավաքածու` դասագրքեր, տեղեկատու նյութեր, պարբերականներ:

Գրադարանը բաց է բոլոր աշխատանքային օրերին և սպասարկում է հասարակական գիտությունների ոլորտում գործող հաստատության կամ այս ասպարեզում հետազոտություններով զբաղվող ցանկացած աշխատակցի:
  
Սեղմեք այստեղ ՀՌԿԿ-ի գրադարանի նյութերի էլեկտրոնային ցանկին ծանոթանալու համար:


ԳՐԱԴԱՐԱՆԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՕՏԱՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

ՀՌԿԿ-ի գրադարաններից օգտվողները պետք է լրացնեն գրանցման կտրոններ, որոնք պահվում և ստուգվում են գրադարանավարի կողմից:

Տպագրված նյութերը դրված են բաց դարակներում և կարող են օգտագործվել միայն գրադարանում: րադարանից օգտվողներին հանձնարարվում է չդասավորել օգտագործված նյութերը, այլ դրանք թողնել սեղանների վրա: Էլեկտրոնային ռեսուրսների որոնումը կատարում են գրադարանավարները կամ օգտվողներն անձամբ. վերջիններին ուսուցում-աջակցություն է տրվում:

  Յուրաքանչյուր գրադարանում, տարին 2 անգամ, գրադարանից օգտվողների շրջանում հարցումներ կանցկացվեն` կենտրոններում առաջարկվող ռեսուրսների և ծառայությունների վերաբերյալ կարծիքներ ստանալու և դրանց որակը բարձրացնելու համար:

  Յուրաքանչյուր օգտվող օրական կարող է անվճար պատճենահանել 10 էջ` գրադարանի ցանկացած տպագիր նյութից:

  Գրադարանում ուտելիքը և ըմպելիքն արգելված են:


ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ  ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  ՀՌԿԿ-ի գրադարանային հավաքածուների կատարելագործման քաղաքականությունը ներառում է յուրաքանչյուր գրադարանի համար ձեռքբերված նյութերի վերնագրերի ու ոլորտների, ինչպես նաև  հավաքածուների համապատասխան նյութերի տեսակների վերաբերյալ որոշումները: Հավաքածուի կատարելագործման քաղաքականությունը թելադրում  է նաև գրադարանի նյութերի պահեստավորման, պահպանման և զտման հետ կապված խնդիրները:

Ա. Նպատակները

Գրադարանների հիմնական դերը հասարակագիտական ոլորտում ուսումնագիտական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր և պետական հատվածների հետազոտողների սպասարկումն է: րադարանները տրամադրում են ժամանակակից հիմնարար գրականություն, տվյալների բազաներ, ընձեռում են կողմնորոշիչ սեմինարների հնարավորություններ` առաջարկվող տպագիր և էլեկտրոնային ռեսուրսները ներկայացնելու և օգտվողների համար ուսումնական ու հետազոտության առավել բարենպաստ միջավայր ապահովելու համար:

Բ. Հավաքածուի կատարելագործման ուղեցույց

Կենտրոններին հանձնարարված է ձեռք բերել բարձրորակ տպագիր և էլեկտրոնային ռեսուրսներ: Էլեկտրոնային ռեսուրսներից կարելի է օգտվել ինչպես երկրի ներսում, այնպես էլ` երկրից դուրս: րադարանները կբաժանորդագրվեն հասարակագիտական ոլորտի` ամբողջական տեքստեր տրամադրող այն բոլոր էլեկտրոնային ամսագրերին, որոնք երկարատև արժեք են ներկայացնում կենտրոնից օգտվողների համար: ՀՌԿԿ-ի ինտերնետային էջը կպարունակի հասարակագիտական ոլորտի անվճար ռեսուրսների, ինչպես նաև ՀՌԿԿ-ի էլեկտրոնային  ցանկի հղումներ:

Տպագիր նյութերը, այդ թվում` տեղեկատուներ, մենագրություններ և պարբերականներ,  դրված են գրադարանների բաց դարակներում:

Ընտրության չափանիշները

Կենտրոնի տնօրենների և Խորհրդատվական խորհրդի համաձայնությամբ, գրադարանավարները պատասխանատու են կենտրոնների գրադարանների նյութերի ընտրության համար: Հաշվի են առնվում ռեսուրսների կարևորությունը և առնչությունը հասարակագիտության հետ, բովանդակային ծավալն ու համակողմանիությունը, ճշգրտությունն ու աշխարհագրական աղբյուրները: Ուշադրություն պետք է դարձվի հավաքածուների (տպագիր կամ էլեկտրոնային) նմուշների բովանդակային կրկնության դեպքերին: Նյութերի ձեռքբերման ընթացքում հաշվի են առնվում գրադարանից օգտվողների/հետազոտողների առաջարկ-պահանջները, որոնք ևս շատ կարևոր են:

Գրադարանների առաջնահերթություններին համապատասխանող բոլոր հետագա ձեռքբերումների գնահատման ընդհանուր չափանիշներն են`

- առարկայի նյութի կարևորությունը.
- հեղինակությունը.
- տեղեկատվության և տվյալների ճշգրտությունը.
- հնարավոր օգտագործումը.
- հրատարակչի հեղինակությունը.
- վերնագրի կարևորությունը հիմնական մատենագրություններում, ճանաչված ուսումնասիրությունների աղբյուրներում.
- ձեռքբերման գինը.
- շարունակական օգտագործման ծախսերը.
- հրատարակության ֆորմատը.
- ֆիզիկական որակը (օրինակ` կազմը, թուղթը, տպագրությունը).
- պատճենահանումը.
- գրադարանի տարածքային հնարավորությունները.
- տեխնիկական վերամշակումը և պահպանման ծախսերը.
- Ֆորմատի երկարակեցությունը:


Դ. Առարկան

Գիտության որոշակի ճյուղերի` սոցիոլոգիայի, տնտեսագիտության, պետական քաղաքականության և դեմոգրաֆիայի առարկաների հետ առնչությունը:

Ե. Լեզուն

Հավաքածուի նյութերը  հիմնականում հայերեն, անգլերեն և ռուսերեն են: Այլ լեզուներով նյութերը ձեռք են բերվում բացառիկ դեպքերում:

Զ. Հրատարակման տարեթիվը

Շեշտը պետք է դրվի ժամանակակից նյութերի վրա: Չնայած հիմնականում նախապատվությունը տրվում է են վերջերս հրատարակված նյութերին, սակայն անհրաժեշտության դեպքում ձեռք են բերվում նաև հները:

Է. Հրատարակությունների աշխարհագրական աղբյուրները

Հրատարակությունների աշխարհագրական աղբյուրներից առավելապես շեշտադրվում են ԱՄՆ-ը, Արևմտյան և Արևելյան Եվրոպան, Կովկասը և Կենտրոնական Ասիան:

Ը. Վերահրատարակություններ

Ձեռք կբերվեն նմուշի բոլոր հավելյալ նյութերը: Որոշակի վերնագրի հավելյալ նյութերի ձեռքբերման առաջարկը կարող է մերժվել` պայմանավորված դրանց ծախսով, պատճենահանմամբ, օգտագործման նպատակահարմարությամբ և որակով:

Թ. Ֆորմատը

Համապատասխան ֆորմատը որոշելու համար կիրառվում են հետևյալ չափանիշները`
- մատչելիությունը.
- հեղինակը.
- օգտագործման դյուրինությունը.
- երկարակեցությունը.
- պահպանման ծախսերը:

Ժ. Նվերներ և նվիրատվություններ

Նվիրատվությունները քաջալերվում են: րադարանավարը պետք է գնահատի որպես նվեր ստացված նյութերի քանակն ու արժեքը և համագործակցի կենտրոնի տնօրենի հետ` նվիրատուին և նվիրատվության արժեքը գրանցելու համար: Նվերները կգնահատվեն ըստ այն նույն չափանիշների, որոնք կիրառվում են նոր իրեր գնելիս: Անհատները կամ կազմակերպությունները, որոնք ցանկանում են նվիրատվություն կատարել ՀՌԿԿ-ին, պետք է նվիրատվություն կատարելուց առաջ գրադարանավարին ուղարկեն վերնագրերի ցանկը կամ գոնե նյութերի մանրամասն նկարագրությունը: Եթե ըստ ներկայացված ցուցակի կամ նկարագրության, տվյալ նյութերը համապատասխանում են ՀՌԿԿ-ի գրադարանի պահանջներին և առաքելությանը, ապա գրադարանավարը հետամուտ կլինի նյութերը գրադարան տեղափոխելու գործին:

Ի. Զտման քաղաքականություն

Որոշ նյութերի դուրսգրման, ինչպես նաև հավաքածուի համար նոր վերնագրերի ձեռքբերման որոշումներն ընդունվում են հավաքածուի կատարելագործման ընդհանուր քաղաքականության շրջանակներում` հետևելով, որ ողջ հավաքածուի ամբողջականությունը չխաթարվի, այլ ընդհակառակը` համալրվի:

Նյութերի զտման կիրառվող չափանիշներն են`
- հնացած նյութեր.
- փոխարինված հրատարակություններ.
- կրկնօրինակներ.
- հավաքածուի շրջանակներից դուրս նյութեր.
- վնասված նմուշներ.
- անավարտ պարբերական հրատարկություններ: 

Դուրսգրման ենթակա նյութերը փոխանցվում են այլ շահագրգիռ գրադարանների, կամ փոխանակվում են այլ հաստատությունների հետ: Եթե նյութերը չափազանց վնասված են կամ այնպիսի վատթար վիճակում, որ այդ տարբերակներից հնարավոր չէ օգտվել, ապա դրանք կարող են պարզապես դեն նետվել:

Լ. Պահպանումը

Հետազոտական հավաքածուների համալրման պատասխանատվությունը ենթադրում է այդ հավաքածուների մշտական մատչելիությունն ապահովելու պարտավորություն: ՀՌԿԿ-ը հետամուտ է հավաքածուների պահպանմանը: Պահպանումն ընդգրկում է այն բոլոր միջոցառումները, որոնք կանխում, դադարեցնում կամ դանդաղեցնում են գրադարանի ողջ նյութերի մաշվելու գործընթացը, կանխարգելում են նյութերի գողության կամ կորստի դեպքերը, հնարավորության դեպքում`  բարելավում նյութերի վիճակը, և, անհրաժեշտության դեպքում` փոխում ֆորմատըª ինտելեկտուալ բովանդակությունը պահպանելու համար: Այս ամենն արվում է նյութերի զգույշ գործածմամբ ու տեղավորմամբ, փչացնելը և գողությունը կանխարգելելու համար տեղադրված անվտանգության համակարգերի օգտագործմամբ, էլեկտրոնային ֆայլերի թարմացմամբ ու տեղափոխմամբ, վնասված նյութերի վերականգնմամբ կամ փոխարինմամբ: Եթե վնասված նյութերի վերականգնումն անհնարին է կամ թանկ, և եթե նյութերի բովանդակությունը անհրաժեշտ է պահպանել, ապա նյութը պետք է փոխել այլ ֆորմատի:

ՀՌԿԿ-ը, որպես հետազոտական ռեսուրսների կենտրոն, հիմնականում ընտրում է կայուն արժեք ունեցող նյութեր: Սակայն որոշ նյութեր կարող են չլինել հավաքածուի մշտական մաս, քանի որ միայն կարճաժամկետ հետաքրքրություն են ներկայացնում հետազոտողների համար: Պահպանման հետ կապված որոշումները պետք է կայացվեն հավաքածուի կատարելագործման կանոների շրջանակներումª հավասարակշռելով ծախսերը պատմական, գեղագիտական ու գիտական արժեքի, օգտագործման մատչելիության հետ:


ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԸՆՏՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ ԵՎ ԸՆԹԱՑՔԸ

Գրադարանավարները կվերանայեն առաջարկվող գրականության ցանկերը, հրատարակիչների ցուցակները և այլ աղբյուրներ: Նրանք նաև հաշվի կառնեն ՀՌԿԿ յուրաքանչյուր կենտրոնում հիմնված Խորհրդատվական խորհրդի անդամների, նաև գրադարանից օգտվողների ցանկացած առաջարկություն կամ խորհուրդ: ՀՌԿԿ գրադարանավարները և տնօրենները կկայացնեն ընտրության չափանիշներին համապատասխանող հրատարակությունների ձեռքբերման հետ կապված վերջնական որոշումներ:

Հավաքածուին ավելացված բոլոր նյութերը կներառվեն գրադարանի գրացուցակում և կդասակարգվեն ըստ ՀՌԿԿ գրադարանավարների սահմանած ընդհանուր չափանիշների: