Ինչպե՞ս կարող եմ ներգրավվել ձեր աշխատանքում:
Դուք կարող եք գումար նվիրաբերել՝ նպաստելով հետազոտական ռեսուրսների կատարելագործմանը Հայաստանում:
Կարող եք նաև պարբերաբար ստուգել մեր թիմին միանալու հնարավորությունների հայտարարությունները:
Ի՞նչ է անում CRRC-Հայաստանը:
Մենք իրականացնում ենք հանրային հարցումներ, ժողովրդագրական և էմպիրիկ այլ հետազոտություններ՝ որակական և քանակական տարբեր մեթոդաբանությունների կիրառմամբ:
Բացի հետազոտություններից, մենք առաջարկում ենք նաև մեթոդաբանական դասընթացներ, տեղական և միջազգային կոնֆերանսներ և ամառային դպրոցներ: Մեր գրադարանում առկա է շուրջ 2000 ժամանակակից հասարակագիտական գրականություն:
Ու՞մ համար է CRRC-Հայաստանի աշխատանքը:
ՀՌԿԿ-Հայաստանի շահառուներն են հասարակագիտության ոլորտի տեղի և միջազգային հետազոտողները, ակադեմիական շրջանակների, ինչպես նաև՝ հասարակական, մասնավոր և պետական սեկտորների ներկայացուցիչները:
Ի՞նչ է CRRC-Հայաստանը:
ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամն անկախ, անկողմնակալ հետազոտական կենտրոն է:
Տվյալների հավաքագրումը և վերլուծությունը, քանակական և որակական հետազոտությունները, մեթոդաբանական դասընթացները, դրամաշնորհները և հետազոտական այլ ռեսուրսների տրամադրումը մեր հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն են: