Ընդհանուր նպատակ
Հավաքագրել համակարգված տվյալներ վերջերս Հայաստան տեղափոխված ռուսաստանցի միգրանտների ժողովրդագրական պատկերի, նրանց միգրացիայի պատճառների, միգրացիայի հետ կապված մարտահրավերների և տարբեր հիմնական սոցիալական և քաղաքական հարցերի նկատմամբ նրանց վերաբերմունքի վերաբերյալ:
Գործողություններ
Հետազոտության ընդհանուր նախագծումը և տվյալների որակի ապահովումը կիրականացվի ՀՌԿԿ-Վրաստանի կողմից: ՀՌԿԿ-Հայաստանը կնպաստի հետազոտական գործիքների մշակմանը և կանցկացնի դաշտային աշխատանքներն ու տվյալների առաջնային մշակումը:
Դաշտային աշխատանքը կիրականացվի համակարգչային աջակցությամբ անհատական հարցազրույցների (CAPI) միջոցով՝ պլանշետային համակարգիչների վրա:
Հետազոտությունը բաղկացած կլինի հետևյալ քայլերից.
- աշխատանքային պլանի մանրամասն մշակում.
- հարցաթերթի մշակում,
- ընտրանքի ձևավորում,
- փորձարկում,
- դաշտային աշխատանք,
- որակի ապահովում և տվյալների առաջնային մշակում,
- զեկույց։