«Համայնքային բազմաչափ աղքատությունը Հայաստանում» հետազոտությունն իրականացվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամի կողմից, «Համայնքային աղքատության հաղթահարում. կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից և իրականացվում է չորս տեղական կազմակերպություններից կազմված կոնսորցիումի կողմից, ներառյալ՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան, կոնսորցիումի ղեկավար), Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (ՏԶՀԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Մաթևոսյան հիմնադրամը։
Սույն զեկույցը ներկայացնում է Հայաստանում՝ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում բազմաչափ աղքատության վերաբերյալ հետազոտության արդյունքները: Այս զեկույցի բովանդակությունը հիմնված է առաջնային տվյալների հավաքագրմամբ իրականացված ուսումնասիրության վրա, ամբողջությամբ հեղինակների պատասխանատվությունն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Զեկույցի կամ դրա առանձին մասերի վերահրատարակումը կամ վերարտադրությունը էլեկտրոնային կամ տպագիր տարբերակներով պետք է իրականացվի պատշաճ մեջբերումներով։
Մեջբերման օրինակ․
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամ. (2023)։ Համայնքային բազմաչափ աղքատությունը Հայաստանում։ Երևան: Եվրոպական միություն։