Աշոտ Խաչատրյան

Միջոցառումների և կամավորների համակարգող

Աշոտը միացել է ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի թիմին որպես միջոցառումների և կամավորների համակարգող 2021 թվականի օգոստոսին։ Այս ընթացքում նա կազմակերպել է բազմաթիվ կոնֆերանսներ, ցուցահանդեսներ, ֆորումներ, դասընթացներ և հանրության տարբեր խմբերին ներառող այլ ձևաչափի միջոցառումներ։ Նախքան մեզ միանալը, Աշոտն ավելի քան տասը տարի աշխատել է միջոցառումների կազմակերպման, հաղորդակցության և քաղաքացիական հասարակության հարակից ոլորտներում։ Նա սովորել է Հայ-ռուսական համալսարանի քաղաքագիտության ասպիրանտուրայում և մասնակցել է մի շարք ոչ ֆորմալ կրթական ծրագրերի՝ Հայաստանում և արտերկրում։ Աշոտը տիրապետում է հայերենին, անգլերենին և ռուսերենին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.