Տվյալները սոցիալական փոփոխությունների և քաղաքականությունների կարևորագույն հիմքն են, սակայն Հարավային Կովկասում սոցիալական, քաղաքական և տնտեսական հարցերի վերաբերյալ հուսալի, թարմացված և մատչելի տվյալները միշտ չէ, որ հասանելի են: ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի համար առաջնահերթություն է հուսալի և բարձրորակ տվյալների ապահովումը և դրանց հասանելիության պահպանումը՝ լայն հանրության, հետազոտողների, լրագրողների և քաղաքականություն մշակողների համար:
Կովկասյան բարոմետրը հանրային կարծիքն ուսումնասիրող առաջին, ամենաերկարատև և ամենաշատ գործածվող համապետական հարցումն է Հայաստանում և Հարավային Կովկասում: 2004 թվականից ի վեր՝ Կովկասյան բարոմետրի բաց տվյալներն արտացոլում են, թե ինչպես են մարդիկ մտածում, ապրում և փոխվում: Քաղաքականություն մշակողներին, հետազոտողներին և քաղաքացիներին տրամադրում ենք հուսալի, համեմատելի և արդիական տվյալներ, որոնք ստուգում են հասարակության զարկերակը:
Բարոմետրը տնային տնտեսությունների համապետական հարցում է, որը սովորաբար իրականացվում է երկու տարին մեկ անգամ՝ Հարավային Կովկասի գրասենյակների՝ ՀՌԿԿ-Հայաստանի և ՀՌԿԿ-Վրաստանի (մինչև 2015 թ.- ը՝ նաև ՀՌԿԿ-Ադրբեջանի) կողմից։ 2004-2024 թ.-երի ընթացքում ՀՌԿԿ ԿԲ-ի հարցումներին մասնակցել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մոտ 50000 քաղաքացի՝ պատասխանելով սոցիալ- տնտեսական խնդիրների, արժեքների, համոզմունքների և քաղաքական դիրքորոշումների վերաբերյալ բազմատեսակ հարցերի:
Հարցման գործիքները` հարցաթերթերը, ցուցաքարտերը, ընտրանքի մեթոդաբանության մանրամասն նկարագրությունները, հավաքագրված տվյալների բազաները (SPSS/STATA ձևաչափերով) և դրանց վերլուծության որոշ նախնական արդյունքներ տեղակայված են մեր կայքումկամ Կովկասյան բարոմետրի տարածաշրջանային կայքում: Խնդրում ենք տվյալների վերաբերյալ հարցերով դիմել [email protected]: Առցանց տվյալների վերլուծություն ՀՌԿԿ-ն վերջերս գործարկել է «Առցանց տվյալների վերլուծություն» (ԱՏՎ) հարթակը: Այս գործիքի միջոցով նույնիսկ տվյալների վերլուծության հմտություններ չունեցողները կկարողանան դիտել տվյալները և արդյունքներ ստանալ աղյուսակների տեսքով` առանց հատուկ ծրագրային փաթեթների և տվյալների շտեմարանների բեռնման: ԱՏՎ-ն հեշտ օգտագործվող գործիք է, որը չի պահանջում վիճակագրության իմացություն: Այս ուսուցանող տեսանյութը կօգնի որպեսզի կարողանաք ինքներդ վերլուծել առկա տվյալները և պատասխաններ ստանալ ձեզ հուզող հարցերին:
ՄՆԱՅՈՒՆ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ․
Բարոմետրը Հարավային Կովկասում հանրային կարծիքի ամենահուսալի և ամենաերկարակյաց հետազոտությունն է։
ՄԱՐԴԿԱՆՑ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ․
Բարոմետրը գիտելիքի եզակի, բաց և հանրային աղբյուր է Հայաստանում։
ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ․
Բարոմետրը խթանում է բազմակարծությունը և որակյալ հանրային քննարկումերը։
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ․
Բարոմետր 2026-ը կչափի և կվերհանի վստահության, համախմբվածության և խաղաղության միտումերը՝ մերօրյա երերուն ժամանակներում։
ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՍԵՐՈՒՆԴՆԵՐ ԵՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ․
Բարոմետր 2026-ը կօգնի ըմբռնել Հայաստանի ապագան ձևավորող գործոնները։
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՂ ՈՒԺԻՆ․
Բարոմետր 2026-ը կհետևի, թե ինչպես է հասարակությունը վերականգնվում և փոխակերպվում կոնֆլիկտի պայմաններում։
2050022414901010 (ՀՀ դրամ)