Հայաստանում կանանց աշխատանքային իրավունքների և տնտեսական հզորացման համար հետազոտություն և շահերի պաշտպանություն
Հայաստանում կանանց աշխատանքային իրավունքների և տնտեսական հզորացման համար հետազոտություն և շահերի պաշտպանություն
Ծրագիրն ուղղված է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 183-րդ (Մայրության պաշտպանության մասին), 156-րդ (Ընտանեկան պարտականություններ ունեցող աշխատողների մասին) և 189-րդ (Տնային աշխատողների մասին) կոնվենցիաների օրենսդրական կարգավորման ազդեցության գնահատման (ՕԿԱԳ) զեկույցների պատրաստմանը՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ կառավարության դիտարկմանը ներկայացնելու նպատակով։
Ծրագիրը ներառում է նաև Հայաստանում սոցիալական պաշտպանության նվազագույն հիմքերի գնահատում՝ աջակցելով միջազգային փորձագետներին տվյալների հավաքման, շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների հարցում և ապահովելով նրանց կողմից պատրաստված զեկույցի՝ ԱՄԿ 102-րդ կոնվենցիային (Սոցիալական ապահովության մասին) համահունչ վերջնական վերանայում։
Ծրագիրն իրանացվել է «ՄԱԿ-Կանայք»-ի Վրաստանի գրասենյակի աջակցությամբ՝ ՀՌԿԿ-Հայաստանի և Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի կողմից։