Հանրային ընկալումները Հայաստանում՝ քաղաքացիական հասարակության, քաղաքացիական հասարակության դերի, գործունեության և ազդեցության նկատմամբ
Հանրային ընկալումները Հայաստանում՝ քաղաքացիական հասարակության, քաղաքացիական հասարակության դերի, գործունեության և ազդեցության նկատմամբ
Ծրագրի նկարագրությունը
Ուսումնասիրության նպատակն է բացահայտել Հայաստանում հանրային ընկալումները, ակնկալիքները, վերաբերմունքը, գիտելիքը և տեղեկացվածությունը երկրի քաղաքացիական հասարակության դերի, արժեքների, ռազմավարական նպատակների և գործառույթների նկատմամբ։ ՀՌԿԿ թիմը մշակել է հետազոտական գործիքներ՝ մասնակցային հետազոտություն իրականացնելու ակադեմիական բարձր չափանիշների հիման վրա։ Հետազոտությունը բացահայտում է Հայաստանի քաղաքացիների պատկերացումները, դիրքորոշումները և կարծիքը երկրում քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, ՔՀԿ այլ անդամների նկատմամբ։ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը բավականին երկար ժամանակ՝ մասնավորապես վերջին մի քանի տարիների ընթացքում, հայտնվել է ապատեղեկատվական հարձակումների, տեղեկատվության մանիպուլյացիաների և դավադրապաշտական տեսությունների թիրախում։ Տվյալ ուսումնասիրությունը միտված է երկրում և երկրի հասարակական կյանքում արժեքների և տեսլականի, քաղհասարակության դերակատարների, իր դերի և նպատակների առնչությամբ քաղաքացիների կարծիքի վերաբերյալ պատկերացում հաղորդելուն։
Հետազոտությունը համադրում է քանակական և որակական տվյալների համակցված վերլուծություն։ Վերլուծության արդյունքում պատրաստվել է զեկույց։