Հասարակական կարծիքի հարցում Հայաստանում ներկայիս իրավիճակի հանրային ընկալումների վերաբերյալ

Հասարակական կարծիքի հարցում Հայաստանում ներկայիս իրավիճակի հանրային ընկալումների վերաբերյալ

Ամսաթիվ՝ 01-12-2020 - 01-02-2021
Կարգավիճակ՝ Ավարտված
Ֆինանսավորող` MSI
Ներգործության ոլորտ՝ Government Կոնֆլիկտ Քաղաքականություն
Հասարակական կարծիքի հարցում Հայաստանում ներկայիս իրավիճակի հանրային ընկալումների վերաբերյալ

Ծրագրի մասին

Հետազոտությունը նպատակ ունի իրականացնել ներկայացուցչական CATI հարցում Հայաստանի քաղաքացիների շրջանում՝ ավելի լավ հասկանալու նրանց վերաբերմունքն ու ընկալումներն այս բարդ ժամանակաշրջանում: Այս տվյալները հիմք կդառնան Management Systems International-ի (Tetra Tech-ի ընկերություն) եւ ոչ միայն՝  Հայաստանի ներկա իրավիճակի վերաբերյալ աշխատանքի և ներգրավվածության համար: Մասնավորապես, կբացահայտվեն հանրային ընկալումները հակամարտության և խաղաղ համաձայնության արդյունքների, պետական ​​կառույցների նկատմամբ վստահության մակարդակի, գործող իշխանության նկատմամբ հանրային վերաբերմունքի, միջազգային դերակատարների ներգրավվածության  վերաբերյալ։

Մեթոդաբանություն

Կովկասյան բարոմետրի 2019-2020 թթ. տվյալների համաձայն՝ տնային տնտեսությունների 97%-ը նշել է բջջային հեռախոս ունենալու մասին, և միայն 38%-ն է նշել, որ ունի ֆիքսված հեռախոսակապ: Հետևաբար, ՀՌԿԿ-Հայաստանն առաջարկել է ընտրանքը կազմել բջջային համարների՝ պատահականության հիմունքով ձևավորված ցանկի վրա հիմնված մոտեցմամբ:

Ներկայացուցչական ընտրանքում ներառված էր 600 չափահաս (18 տ. և բարձր) բնակիչ (հարցման երկրորդ ալիքի ժամանակ՝ 1100):

Questionnaire

Questionnaire