Սահմանային երկրների բնակչության աշխարհաքաղաքական կողմնորոշումները

Սահմանային երկրների բնակչության աշխարհաքաղաքական կողմնորոշումները

Կարգավիճակ՝ Ավարտված
Ֆինանսավորող` CRRC-Georgia Economic and Social Research Council of the UK National Science Foundation University of Colorado Boulder
Ներգործության ոլորտ՝ Հանրային քաղաքականություն
Նպատակը

Կատարել հետազոտություն նախկին Խորհրդային Միության տարբեր տարածքներում՝ նպատակ ունենալով հասկանալ այս տարածաշրջանի բնակիչների աշխարհաքաղաքական վերաբերմունքը:

Գործողություններ

Մեծահասակների ներկայացուցչական հարցում է անցկացվել հայաստանյան բնակչության շրջանում։

Հարցումը նպատակ ուներ ստանալ հասարակական կարծիքի հնարավորինս ճշգրիտ տվյալներ հետևյալի մասին.

ա) պետական ինստիտուտների հանրային ընկալումները,

բ) ժողովրդավարական բարեփոխումների և ներքին սոցիալ-տնտեսական քաղաքականության վիճակը,

գ) արտաքին քաղաքականություն,

դ) տեղեկատվության և լրատվամիջոցների աղբյուրները: