Բիզնես միջավայրի շրջանակներում հարկային ընկալման հետազոտություն հարկ վճարողների՝ հարկային վարչարարության նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ
Բիզնես միջավայրի շրջանակներում հարկային ընկալման հետազոտություն հարկ վճարողների՝ հարկային վարչարարության նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ
Ծրագրի նկարագիրը
Հետազոտության նպատակն է որոշել գործարար շրջանակների վերաբերմունքը հարկային վարչարարության նկատմամբ: Արդյունքները կօգտագործվեն մի քանի նպատակով. նախ, արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն կտրամադրվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ու պետական այլ պաշտոնյաների, դրանք թեմատիկ հիմք կհանդիսանան հանրային ու մասնավոր քննարկումների համար, ինչպես նաև ստացված արդյունքները կուղղորդեն ՊԵԿ-ին՝ նախագծելու իր հետագա գործունեության հիմնական գործառույթները:
Սույն հետազոտությունն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից սատարվող «Հարկային վարչարարության արդիականացում» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է արդիականացնել Հայաստանի հարկային վարչարարությունը՝ (i) ավելացնելու հարկային կամավոր կարգապահությունը, (ii) նվազեցնելու հարկերից խուսափումը, (iii) նվազեցնելու կարգապահական ծախսերը, և (iv) ավելացնելու վարչարարական արդյունավետությունը:
Մեթոդաբանությունը
Հետազոտությունը ներառում է հետևյալ գործառույթները. կառուցվածքայնացված հարցաշարի մշակում, փորձնական հետազոտության անցկացում, հետազոտություն 400 բիզնես ներկայացուցիչների շրջանում՝ օգտագործելով շերտավորված, պատահական ընտրանքով անհատական (երես-առ-երես) հարցազրույցները, ՊԵԿ-ի համար վերլուծական զեկույցի պատրաստում՝ ստացված տվյալների հիման վրա և ամփոփ հարցաշարի կազմում՝ հարկ վճարողների շրջանում հետագայում պարբերաբար հարցումներ իրականացնելու նպատակով: