Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գնահատման համակարգի և վերապատրաստման կարիքների ուսումնասիրություն

Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գնահատման համակարգի և վերապատրաստման կարիքների ուսումնասիրություն

Ամսաթիվ՝ 01-10-2016 - 01-12-2016
Կարգավիճակ՝ Ավարտված
Ներգործության ոլորտ՝ Գյուղատնտեսություն Կազմակերպական զարգացում
Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գնահատման համակարգի և վերապատրաստման կարիքների ուսումնասիրություն

Ծրագրի նկարագրությունը

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն»-ը և ՀՌԿԿ-Հայաստանը համատեղ իրականացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության (ԳՆ) աշխատակազմի և կից կառույցների գնահատման համակարգի և վերապատրաստման կարիքների ուսումնասիրություն: Ծրագիրը կաջակցի ԳՆ-ին և կից կառույցներին կիրառել ավելի արդյունավետ աշխատանքային պրակտիկա, որը Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության բարեհաջող իրականացման հնարավորություն կտա:

Մեթոդաբանությունը

Գնահատումը պարունակում է քանակական և որակական բաղադրիչներ: Տվյալների հավաքագրումը կիրականացվի առցանց հարցման և խորին հարցազրույցների միջոցով: Առցանց հարցումը կուղարկվի ԳՆ-ի և դրա ստորաբաժանումների բոլոր աշխատակիցներին (ավելի քան 400 անհատ): Խորին հարցազրույցներ կանցկացվեն ԳՆ բոլոր ստորաբաժանումներում: Ընդհանուր առմամբ, կկիրականացվեն 50 խորին հարցազրույցներ:

• Վերլուծական զեկույց