Սոցիալական համերաշխության հետազոտություն
Սոցիալական համերաշխության հետազոտություն
Ամսաթիվ՝
01-12-2010 - 01-08-2011
Կարգավիճակ՝
Ավարտված
Ներգործության ոլորտ՝
Քաղաքացիական մասնակցություն
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է աջակցել «հասարակության սոցիալական կառուցվածքի և վստահության բարելավմանը Հայաստանում՝ առաջին անգամ անցկացված սոցիալական համերաշխության հետազոտության արդյունքում բացահայտված ազգային առաջնայնության հարցերի վերաբերյալ մասնակցային քննարկումների կազմակերպման միջոցով »: Ծրագրի վերջնական նպատակն է զինել ՀՀ Կառավարությանը և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին անհրաժեշտ գործիքակազմով՝ զարգացման առաջնային կարևորության հարցերի վերաբերյալ հանրային քաղաքականության բարեփոխման համար:
Հետազոտությունը բաղկացած է քանակական և որակական բաղադրիչներից՝
- համապետական հանրային կարծիքի հետազոտություն 3200 տնային տնտեսությունների հետ
- վեց ֆոկուս խումբ քննարկում և քսան խորին հարցազրույց
Արդյունքները
Հավաքագրված որակական և քանակական տվյալների հիման վրա պատրաստվել է զեկույց: Արդյունքների հանրային ներկայացումն անցկացվել է հետաքրքված մասնագետների լայն շրջանակի համար: Տվյալների շտեմարանը տեղադրվել է կայքում` հետագա ուսումնասիրությունների նպատակով:
Հետազոտության արդյունքները ներկայացված են ստորև՝