Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը
Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը
Ծրագրի նպատակը
Հանրային մասնակացություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում, քաղաքացիներին տրամադրել վստահելի տեղեկատվություն, հզորացնել քաղաքացիական հասարակությունը՝ արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու համար:
Ծրագիրն իրականացվում է 6 կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից. դրանք են՝ ՀՖՄ, ՏՀԶԿԿ, ԵՄԱ, «Ասպարեզ», ԵՀՀ և ՀՌԿԿ: Կոնսորցիումը գլխավորում է Համայնքների ֆինանսիստների միավորումը:
ՀՌԿԿ-Հայաստանը մասնակցում է ծրագրին՝ տրամադրելով մեթոդաբանական և գործնական աջակցություն: Ծրագրի նպատակներին հասնելու համար այն հարցում է անցկացնում տնային տնտեսությունների շրջանում՝ հանրապետության տարածքով մեկ: Դրա նպատակն է բացահայտել ՀՀ քաղաքացիների վերաբերմունքն իրենց համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի, ինչպես նաև, չափելով Հայաստանում տեղական ինքնակառավարմանը հանրային ներգրավվածության մակարդակը, դրա բարելավման ուղիներ վեր հանել:
Հետազոտության կառուցվածքը
«ՀաՄաՏեղ» համաթիվը կիրառում է ձևայնացված հարցաթերթ, որն օգտագործում է տեղական ինքնակառավարման գործընթացում հանրային մասնակցության քանակական գնահատման համար նախատեսված ցուցանիշների համագումարը:
Այս գործընթացի սահմաններում ՀՌԿԿ-Հայաստանը իրականացրել է համապետական ներկայացուցչական հարցում՝ ընդգրկելով մոտ 1500 հարցվող, որի արդյունքները հասանելի են հանրության համար: