Կովկասյան բարոմետր
Տվյալները խիստ կարևոր են հասարակագիտական հետազոտությունների համար, սակայն Հարավային Կովկասում դեռևս սակավ են սոցիալական, քաղաքական և տնտեսական հիմնախնդիրներին վերաբերող արժանահավատ, թարմ և մատչելի տվյալները: Վստահելի տվյալների հասանելիության ապահովումը Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) ծրագրային առաջնահերթություններից է: Առկա տվյալների շտեմարանների կենտրոնակայանի գործառույթից զատ, ՀՌԿԿ կենտրոնները ֆինանսավորում և իրականացնում են Հարավային Կովկասում սոցիալական, տնտեսական և քաղաքական բազմաթիվ երևույթների վերաբերյալ տվյալների հավաքագրման աշխատանքներ: Տարածաշրջանում սոցիալ-տնտեսական գործընթացների միջերկրային համադրելիությունը ապահովելուն հետամուտ, կենտրոնները 2004թ. ձեռնամուխ են եղել տվյալների համագործակցված հավաքագրման ծրագրին` նպատակ ունենալով ստանալ արժանահավատ ու համեմատելի տվյալներ Հարավային Կովկասում տնային տնտեսությունների տեղեկացվածության, դիրքորոշումների, վարքագծի և այլնի վերաբերյալ: Այս համազգային տնային տնտեսությունների հարցումը, որը կոչվում է Կովկասյան բարոմետր (Տվյալների նախաձեռնություն 2004-2010թթ.), ընդգրկում է ավելի քան 6,800 հարցվող տնտեսություն Հարավային Կովկասում, և ամեն տարի անցկանցվում է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում` կիրառելով նույն մեթոդաբանական մոտեցումը և հարցման գործիքը: ՀՌԿԿ-ի կողմից հավաքագրված տվյալները միշտ էլ բաց են եղել ինչպես տարածաշրջանի, այնպես ել ամբողջ աշխարհի բոլոր շահագրգիռ հետազոտողների և/կամ քաղաքականություն մշակողների համար: Հարցման գործիքները` հարցաթերթերը, ցուցաքարտերը, ընտրանքի մեթոդաբանության մանրամասն նկարագրությունները, հավաքագրված տվյալների բազաները (SPSS/STATA ձևաչափերով) և դրանց վերլուծության որոշ նախնական արդյունքներ տեղակայված են մեր կայքումկամ Կովկասյան բարոմետրի տարածաշրջանային կայքում: Խնդրում ենք տվյալների վերաբերյալ հարցերով դիմել [email protected]: Առցանց տվյալների վերլուծություն ՀՌԿԿ-ն վերջերս գործարկել է «Առցանց տվյալների վերլուծություն» (ԱՏՎ) հարթակը: Այս գործիքի միջոցով նույնիսկ տվյալների վերլուծության հմտություններ չունեցողները կկարողանան դիտել տվյալները և արդյունքներ ստանալ աղյուսակների տեսքով` առանց հատուկ ծրագրային փաթեթների և տվյալների շտեմարանների բեռնման: ԱՏՎ-ն հեշտ օգտագործվող գործիք է, որը չի պահանջում վիճակագրության իմացություն: Այս ուսուցանող տեսանյութը կօգնի որպեսզի կարողանաք ինքներդ վերլուծել առկա տվյալները և պատասխաններ ստանալ ձեզ հուզող հարցերին:
ավելին ծածկելԿՈՎԿԱՍՅԱՆ ԲԱՐՈՄԵՏՐ