Տվյալների վիզուալացման դասընթաց

Տվյալների վիզուալացման դասընթաց

Տարեթիվ՝ 23/04/2020 - 26/04/2020 / 12:00 AM
Կատեգորիա՝ Դասընթացներ
Տվյալների վիզուալացման դասընթաց

Համառոտ ակնարկ

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամը մեկնարկում է «ReDriM» (անգլ․՝ «Research-Driven Media») տվյալների վիզուալացման ծրագիրը՝ լրագրողների և հաղորդակցության մասնագետների համար։

Մենք հավատում ենք, որ մեդիա և հետազոտական ոլորտների արդյունավետ համագործակցությունը կարող է լրջորեն նպաստել Հայաստանում ժողովրդավարացման գործընթացներին։ Այս նպատակով «ReDriM» ծրագիրը կմիավորի լրագրողներին և հաղորդակցության մասնագետներին հետազոտական տվյալների օգտագործման, վերլուծության և շրջանառման շուրջ։ Այսպես, ծրագիրը նաև հասանելի կդարձնի սոցիալական, տնտեսական և քաղաքական գործընթացներին վերաբերող հետազոտական տվյալները հանրության համար։ 

Հրավիրում ենք Հայաստանի և Արցախի լրագրողներին և հաղորդակցության մասնագետներին՝ մասնակցելու հետազոտական  տվյալների վիզուալացման 4-օրյա ինտենսիվ դասընթացի։ 

Ով կարող է մասնակցել

Դասընթացին կարող են մասնակցել․

  1. լրագրողները,
  2. ՔՀԿ ոլորտի հաղորդակցության մասնագետները,
  3. հետազոտական տվյալների կիրառմամբ հանրօգուտ գործունեություն ծավալող  կազմակերպությունների ներկայացուցիչները կամ անհատները։

Ինչ կտա դասընթացը

Չորսօրյա այս դասընթացը համադրելու է տվյալների վիզուալացման տեսական գիտելիքները և պրակտիկ հմտությունները։ Դասընթացի արդյունքում մասնակիցները կձևավորեն․

  1. հետազոտական տվյալների վերլուծության նախնական հմտություններ,
  2. բաց տվյալների շտեմարաններից, այդ թվում՝ «Կովկասյան բարոմետր» հետազոտության արդյունքներից օգտվելու կարողություն,
  3. տվյալների ստատիկ վիզուալացման հմտություններ,
  4. տվյալների անիմացիոն վիզուալացման հմտություններ,
  5. հետազոտական տվյալների հիման վրա հրապարակման ենթակա նյութեր պատրաստելու կարողություն։

Դասընթացը կվարեն ՀՌԿԿ-Հայաստանի հետազոտական թիմի անդամները, ինչպես նաև Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աշխատակիցներ Գեղամ Վարդանյանը (Media.am կայքի գլխավոր խմբագիր) և Նատալի Հարությունյանը (Արտադրության բաժնի ղեկավար, գրաֆիկ դիզայներ)։
Մասնակիցների պրակտիկ առաջադրանքների արդյունքները հրապարակվելու են
www.crrc.am կայքում և ներկայացվելու են 2020 թ․ մայիս ամսին նախատեսվող հանրային միջոցառման ժամանակ։

Դասընթացը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին տրվելու են հավաստագրեր։

ՀՀ մարզերից և Արցախից ժամանող մասնակիցների ճանապարհի և կացության ծախսերը կհոգա ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամը։

Ինչպես մասնակցել

Մասնակցության համար անհրաժեշտ է․ 

  • լրացնել ծրագրի առցանց հայտադիմումը,
  • Ձեր ինքնակենսագրականը (CV) և պորտֆոլիոն (առկայության դեպքում) ուղարկել [email protected] էլ․ փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով ReDriM:

Հայտագրվելու վերջնաժամկետը մարտի 15-ն է։

Դասընթացը տեղի կունենա Երևանում։ Հարցերի և մանրամասների համար կարող եք դիմել ծրագրի համակարգող Հայկ Սմբատյանին՝ [email protected] էլ․ հասցեով:

 

«ReDriM» ծրագիրն իրականացվում է «Ժողովրդավարության ազգային հիմնադրամի» (National Endowment for Democracy) ֆինանսական աջակցությամբ, «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի կողմից: