Ամառային դպրոց «Քանակական հետազոտության մեթոդաբանություն»
Ամառային դպրոց «Քանակական հետազոտության մեթոդաբանություն»
Տարեթիվ՝
21/07/2014 - 25/07/2014 / 12:00 AM
Վայրը`
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ
Կատեգորիա՝
Մեթոդաբանական դասընթացներ
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը հայտարարում է ԵՊՀ 95-ամյակին նվիրված ամառային դպրոց
«Քանակական հետազոտության մեթոդաբանություն»
|
Հիմնավորում
ՀՌԿԿ-Հայաստանը, կարևորելով Հայաստանում հասարակագիտական հետազոտությունների ոլորտում բարձրորակ քանակական հետազոտության մեթոդաբանության կիրառությունը, նախաձեռնում է ամառային դպրոց` ոլորտի մասնագետների ներգրավմամբ: Միջոցառման ծրագիրը ներառում է քանակական հետազոտության մեթոդաբանությանն առնչվող տարբեր թեմաներ, այդ թվում հետազոտության նախագծում, հետազոտական հարցերի և հիպոթեզների ձևակերպում, ընտրանքի և հարցաթերթի ձևավորում, դաշտային աշխատանքի իրականացում, տվյալների վերլուծություն և այլն:
Նպատակ
Դպրոցի նպատակը մասնակիցների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացումն է քանակական հետազոտության տարբեր փուլերում:
Թիրախային խմբեր
ԵՊՀ ասպիրանտեր, կրտսեր հետազոտողներ և դասախոսներ, երիտասարդ մասնագետներ, ովքեր հետաքրքրված են քանակական հետազոտությունների մեթոդաբանությամբ:
Տևողություն
Ամառային դպրոցը տևելու է 5 օր, գնահատումն ու ամփոփումը տեղի կունենան վերջին օրվա ընթացքում:
Լեզու և գործիքներ
Ամառային դպրոցի աշխատանքային լեզուն հայերենն է: Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է` անգլերենով տրամադրվող գրականության և նյութերի յուրացման համար: Ամառային դպրոցի դասընթացներն անցկացվելու են համակարգչի միջոցով, և յուրաքանչյուր մասնակից պետք է իր հետ բերի անձնական օգտագործման համակարգիչ:
Դիմելու կարգ
Դիմումներն ընդունվում են առցանց և կդիտարկվեն մրցակցային սկզբունքով: Բոլոր դիմորդները կգնահատվեն ՀՌԿԿ-Հայաստանի գնահատման համակարգով: Նախընտրությունը կտրվի ԵՊՀ դիմորդներին: Ամառային դպրոցի մասնակցության հնարավորություն կստանա 15 դիմորդ:
Հավաստագրերի շնորհում
Ամառային դպրոցը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր:
Ամառային դպրոցի համար դիմելու ժամկետն ավարտված է:
Լրացուցիչ նյութեր ՀՌԿԿ-Հայաստանի կայքէջում