Ամառային դպրոց «Քանակական հետազոտության մեթոդաբանություն և պրակտիկա» թեմայով

Ամառային դպրոց «Քանակական հետազոտության մեթոդաբանություն և պրակտիկա» թեմայով

Տարեթիվ՝ 06/07/2015 - 10/07/2015 / 12:00 AM
Վայրը` Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ
Ամառային դպրոց «Քանակական հետազոտության մեթոդաբանություն և պրակտիկա» թեմայով
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը հայտարարում է ամառային դպրոց
«Քանակական հետազոտության մեթոդաբանություն և պրակտիկա» թեմայով 
Երևան, 6-10 հուլիս 2015թ.
 
 

 

Օրեր՝    6 – 10 հուլիս, 2015
Վայր՝    Երևան, ՀՀ
Կազմակերպիչ՝     ՀՌԿԿ-Հայաստան
Օրակարգ՝    ներբեռնել
Լեզու՝     Հայերեն

 

 
 
Հիմնավորում
ՀՌԿԿ-Հայաստանը, կարևորելով Հայաստանում հասարակագիտական հետազոտությունների ոլորտում բարձրորակ քանակական հետազոտության մեթոդաբանության կիրառությունը, նախաձեռնում է ամառային դպրոց` ոլորտի մասնագետների ներգրավմամբ: Միջոցառման ծրագիրը ներառում է քանակական հետազոտության մեթոդաբանությանն առնչվող տարբեր թեմաներ, այդ թվում հետազոտության նախագծում, հետազոտական հարցերի և հիպոթեզների ձևակերպում, ընտրանքի և հարցաթերթի ձևավորում, դաշտային աշխատանքի իրականացում, տվյալների վերլուծություն և այլն: Դպրոցի նպատակը մասնակիցների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացումն է քանակական հետազոտության տարբեր փուլերում:
Թիրախային խմբեր
Ասպիրանտեր, կրտսեր հետազոտողներ և դասախոսներ, երիտասարդ մասնագետներ, ովքեր հետաքրքրված են քանակական հետազոտությունների մեթոդաբանությամբ:
Մասնակիցներին ներկայացվող պահանջներ և ընտրություն
Ամառային դպրոցին կարող են մասնակցել տվյալ թեմայով հետաքրքրված բոլոր ցանկացողները: Դիմորդները պետք է ունենան հասարակագիտական կրթություն, որոշակի սոցիոլոգիական գիտելիքներ և համակարգչային հմտություններ:
Լեզու և գործիքներ
Ամառային դպրոցի աշխատանքային լեզուն հայերենն է: Անգլերեն լեզվի իմացությունը խիստ ցանկալի է` անգլերենով տրամադրվող գրականության և նյութերի յուրացման համար: Ամառային դպրոցի դասերն անցկացվելու են համակարգչի միջոցով, և յուրաքանչյուր մասնակից պետք է իր հետ բերի անձնական օգտագործման համակարգիչ:
Դիմելու կարգ
Դիմումներն ընդունվում են առցանց և կդիտարկվեն մրցակցային սկզբունքով: Բոլոր դիմորդները կգնահատվեն ՀՌԿԿ-Հայաստանի գնահատման համակարգով: Ամառային դպրոցի մասնակցության հնարավորություն կստանա 15 դիմորդ:
Հավաստագրերի շնորհում
Ամառային դպրոցը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:
Տևողություն
Ամառային դպրոցը տևելու է 5 օր, գնահատումն ու ամփոփումը տեղի կունենան վերջին օրվա ընթացքում:
Գրանցում
Եթե հետաքրքրված եք ամառային դպրոցով, և կարող եք դրան հատկացնել պահանջվող ժամանակ, խնդրում ենք լրացնել հայտադիմումի ձևը: Հայտերն ընդունվում են մինչև 2015թ. հունիսի 10-ը, ժամը 17:00:
Հավելյալ տեղեկություններ ստանալու համար գրեք [email protected] էլ. հասեցով:
Ամառային դպրոցի համար դիմելու ժամկետն ավարտված է:
Դասընթացի նյութեր
Նկարներ