“Բազմաչափ վիճակագրական մեթոդների կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում” թեմայով դասընթաց

“Բազմաչափ վիճակագրական մեթոդների կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում” թեմայով դասընթաց

Տարեթիվ՝ 03/10/2014 - 04/10/2014 / 12:00 AM
Վայրը` Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ
“Բազմաչափ վիճակագրական մեթոդների կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում” թեմայով դասընթաց

ՀՌԿԿՀայաստանը կազմակերպում է

“Բազմաչափ վիճակագրական մեթոդների կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում”

թեմայով երկօրյա դասընթաց

 

rnrnrnrnrnrnrnrnrnrnrnrnrnrnrnrnrn

Դասընթացավար՝ rn

տ.գ.թ. Վահե Մովսիսյան, ՀՀ Կենտրոնական բանկrn

Օրերը և ժամերը՝ rn 3-ը հոկտեմբերի, 2014, ուրբաթ, ժամը 17:00–21:30,rn
4-ը հոկտեմբերի, 2014, շաբաթ, ժամը 10:00-14:30rn
Վայրը՝ rn

ՀՌԿԿ-Հայաստան, Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀrn գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ

rn

Լեզուն՝ rn

հայերեն

rn

 

Դասընթացի նկարագրությունը. դասընթացի նպատակն է սոցիոլոգիական, մարքեթինգային և տարբեր բնույթի վիճակագրական վերլուծություններով զբաղվող մասնագետներին ծանոթացնել բազմաչափ վիճակագրության տեսական հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել տարբեր կիրառական խնդիրների լուծման ժամանակ SPSS ծրագրային փաթեթի համապատասխան գործիքների առանձնահատկությունները և կիրառելիության շրջանակները:

rn

Դիմորդները պետք է ծանոթ լինեն վիճակագրության տեսությանը և SPSS ծրագրային փաթեթի կիրառմամբ վարկածների ստուգման հիմունքներին:

rn

 

Դասընթացի բովանդակությունը և օրակարգը.

rn

3-ը հոկտեմբերի

rn

17:00-19:00 Քլաստերային վերլուծության հիմնական խնդիրներ՝ ըստ դասակարգվող օբյեկտների և խմբերի քանակի: Քլաստերային վերլուծության ընթացակարգերի հիմնական չափանիշները:

rn

19:00-19:15 Ընդմիջում

rn

19:15-21:30 Հիերարխիկ և ոչ հիերարխիկ քլաստերային վերլուծություն: SPSS ծրագրային փաթեթում հիերարխիկ և ոչ հիերարխիկ քլաստերային վերլուծության մեթոդների կիրառությունը ՀՌԿԿ-Հայաստանի տվյալներով (գործնական խնդիրների լուծմամբ):

rn

4-ը հոկտեմբերի

10:00-12:00 Դիսկրիմինանտ վերլուծության էությունը և կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում: Հատկանիշների տարածության չափողականության կրճատման մեթոդներ (գործոնային վերլուծություն):

rn

12:00-12:15 Ընդմիջում

rn

12:15-14:30  Գլխավոր բաղադրատարրերի եղանակի կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում: Բազմաչափ տվյալների հուսալիության վերլուծությունը SPSS փաթեթում:

 

Դասընթացավարիrnմասին. Վահե Մովսիսյանն աշխատում է ՀՀ Կենտրոնական բանկի վիճակագրության վարչությունում՝ որպես տնտեսագետ-վիճակագիր: Նրա հիմնական գործունեությունը ներառում է ընտրանքային հետազոտությունները, ինչպես նաև բաղադրյալ տնտեսական ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության մշակումն ու զարգացումը: Պրն. Մովսիսյանը 2007թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի աստիճան Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանից: 2004թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը: Նա անդամակցում է Վիճակագրության միջազգայինrnինստիտուտին, ինչպեսrnնաև Ընտրանքային հետազոտությունների վիճակագիրների միջազգային ասոցիացիային, մասնակցել է բազմաթիվ ազգային և միջազգային գիտաժողովների: Ներկայումս դասավանդում է կիրառական վիճակագրություն Հայաստանի ամերիկյան համալսարանում:

 

Դասընթացին մասնակցելու համար գրանցվեք Moodle հարթակում հետևյալ հղմամբ, որպես նոր օգտատեր (create new account)՝ հետևելով համակարգի հրահանգներին: Այնուհետև մուտք գործելով համակարգ, կատարեք Ձեզ համար նախատեսված “Statistical analysis with SPSS” առաջադրանքը: Միայն ընտրությունն անցած դիմորդները կտեղեկացվեն լրացուցիչ:

rn

 

Դիմելու վերջնաժամկետը՝   29-ը սեպտեմբերի, 2014 թ., ժ.17:00: