Դասընթաց Արարատում. «Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով»
Դասընթաց Արարատում. «Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով»
Տարեթիվ՝
12/06/2018 / 12:00 AM
Վայրը`
Իսահակյան փողոց, թիվ 3 մանկապարտեզի մասնաշենք
Կատեգորիա՝
Մեթոդաբանական դասընթացներ
Դասընթացը կազմակերպվում է Քոլսոն երիտասարդական կենտրոն ՀԿ-ի հետ համագործակցաբար՝ Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը ծրագրի շրջանակներում:
Օրը՝ | 12-ը հունիսի, 2018 |
Ժամը՝ | 13:00 – 16:00 |
Վայրը՝ | Արարատ ինֆոտուն ք. Արարատ, Իսահակյան փողոց, թիվ 3 մանկապարտեզի մասնաշենք |
Լեզուն՝ | Հայերեն |
Նկարագրությունը.
Մասնակիցները կծանոթանան SPSS ծրագրային փաթեթի հնարավորություններին, կսովորեն ներմուծել տվյալներ, կոդավորել և վերակոդավորել դրանք, նախնական վերլուծություն կատարել, ինչպես նաև ստեղծել նոր փոփոխականներ ու պատկերավոր ներկայացնել վերլուծության արդյունքները: Նախատեսվում են նաև փոփոխականների միջև կապերի բացահայտման վարժություններ:
Ում համար է.
Դասընթացը նախատեսված է տվյալների հետ աշխատանքով հետաքրքրվածների համար: Տվյալների հետ աշխատանքի փորձը ցանկալի է:
Դասընթացավարի համառոտ կենսագրությունը.
Էլլան ունի հետազոտության ավելի քան 8 տարվա փորձ: Մինչ ՀՌԿԿ-Հայաստանին միանալը աշխատել է Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնում որպես սոցիոլոգ և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնում որպես գիտաշխատող: Համագործակցել է տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների հետ որպես տվյալների կառավարման մասնագետ և հետազոտող: 2011 թ.-ին Լյուվենի կաթոլիկ համալսարանից (Բելգիա) ստացել է մագիստրոսի աստիճան՝ Սոցիալական քաղաքականության վերլուծություն մասնագիտությամբ:
Գրանցման կարգը.
Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ստորև տեղադրված հայտը մինչև հունիսի 10-ը: Ընտրված մասնակիցները կծանուցվեն էլ. փոստով հունիսի 11-ին: Հարցերը կարող եք ուղղել [email protected] էլ. հասցեով՝ վերնագրում նշելով SPSS_training կամ զանգահարելով (010) 574898 (ներքին 104):
ՀաՄաՏեղ ծրագրի մասին.
ՀաՄաՏեղ ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և ՀՌԿԿ-Հայաստանի հետ համատեղ, և ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից: Ծրագրին մանրամասն ծանոթանալու համար հետևեք այս հղմանը: