«Ժողովրդագրության վիճակագրություն» թեմայով դասընթաց
«Ժողովրդագրության վիճակագրություն» թեմայով դասընթաց
«Ժողովրդագրության վիճակագրություն»
թեմայով դասընթացին
Օրը՝ փետրվարի 20-22 և 25-26, 2013թ.
Ժամը՝ 10:00–16:00
Վայրը՝ ՀՌԿԿ-Հայաստան, Աբովյան 52, ԵՊՀ VI մասնաշենք, 305 սենյակ
Լեզուն՝ հայերեն
Ընդհանուր ակնարկ: Ժողովրդագրական հետազոտությունները և բնակչության կանխատեսումները անկյունաքարային նշանակություն ունեն թե’ հանրային հատվածի պլանավորման, և թե’ մասնավոր հատվածի շուկայական վերլուծությունների համար` ինչպես ազգային, այնպես էլ մարզային և տեղական մակարդակներով: Բնակչության կանխատեսումները ծառայում են նաև որպես ելակետային տվյալներ առողջապահական, կրթական, սոցիալական և այլ ծրագրերի մոնիտորինգի և գնահատման համար: Այս դասընթացը միտված է խորացնելու մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները կապված`
- ժողովրդագրական ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության հետ,
- ժողովրդագրական տվյալների հավաքագրման և կիրառման հետ,
- ժողովրդագրական կանխատեսումների հետ;
բնակչության կանխատեսումների և սոցիալական քաղաքականության ծրագրերում պլանավորման, վերահսկողության և գնահատման հետ:
Ունկնդիրները՝ դասընթացը նախատեսված է պետական և հանրային ոլորտների ժողովրդագիր-մասնագետների և ժողովրդագրության հարցերով զբաղվող գիտա-կրթական ոլորտի ներկայացուցիչների (հետազոտողներ, դասախոսներ), հասարակական կազմակերպությունների և պետական հատվածի այն մասնագետների համար, ովքեր զբաղվում են ժողովրդագրության հարցերով:
Դասընթացը կվարեն՝ Ժողովրդագրության ոլորտում նշանակալից աշխատանքային և դասավանդման փորձ ունեցող տնտեսագիտության թեկնածու Ռուբեն Եգանյանը, ՀՀ ԱՎԾ բնակչության մարդահամարի և ժողովրդագրության վարչության պետ Կարինե Կույումջյանը: Ժողովրդագրական ռազմավարության գնահատումն ու մոնիտորինգը կներկայացնի Լուսինե Խառատյանը:
Գրանցման կարգը: Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք հետևել այս հղմանը և լրացնել համապատասխան դիմումի ձևը` մինչև ս.թ. փետրվարի 14-ը, ժ.16:00: Միայն ընտրված մասնակիցները կհրավիրվեն դասընթացին: