«Ժողովրդագրության վիճակագրություն» թեմայով դասընթաց
«Ժողովրդագրության վիճակագրություն» թեմայով դասընթաց
«Ժողովրդագրության վիճակագրություն»
թեմայով դասընթացին
Օրը՝ նոյեմբերի 19-23, 2012թ.
Ժամը՝ 10:00–16:00
Վայրը՝ ՀՌԿԿ-Հայաստան, Աբովյան 52, ԵՊՀ VI մասնաշենք, 305 սենյակ
Լեզուն՝ հայերեն
Ընդհանուր ակնարկ: Ժողովրդագրական հետազոտությունները և բնակչության կանխատեսումները անկյունաքարային նշանակություն ունեն թե՛ հանրային հատվածի պլանավորման, և թե՛ մասնավոր հատվածի շուկայական վերլուծությունների համար` ինչպես ազգային, այնպես էլ մարզային և տեղական մակարդակներով: Բնակչության կանխատեսումները ծառայում են նաև որպես ելակետային տվյալներ առողջապահական, կրթական, սոցիալական և այլ ծրագրերի մոնիտորինգի և գնահատման համար: Այս դասընթացը միտված է խորացնելու մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները կապված`
- ժողովրդագրական ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության հետ;
- ժողովրդագրական տվյալների հավաքագրման և կիրառման հետ;
- ժողովրդագրական կանխատեսումների հետ;
- բնակչության կանխատեսումների և սոցիալական քաղաքականության ծրագրերում պլանավորման, վերահսկողության և գնահատման հետ:
Ունկնդիրները՝ դասընթացը հիմնականում նախատեսված է գիտա-կրթական ոլորտի ներկայացուցիչների (հետազոտողներ, դասախոսներ), հասարակական կազմակերպությունների և պետական հատվածի այն մասնագետների համար, ովքեր զբաղվում են ժողովրդագրության հարցերով:
Դասընթացը կվարեն՝ Ժողովրդագրության ոլորտում նշանակալից աշխատանքային և դասավանդման փորձ ունեցող տնտեսագիտության թեկնածու Ռուբեն Եգանյանը, ՀՀ ԱՎԾ բնակչության մարդահամարի և ժողովրդագրության վարչության պետ Կարինե Կույումջյանը և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ, պատմագիտության թեկնածու Վանիկ Բաբաջանյանը:
Գրանցման կարգը: Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք հետևել այս հղմանը և լրացնել համապատասխան դիմումի ձևը` մինչև ս.թ. նոյեմբերի 14-ը, ժ.17:00: Միայն ընտրված մասնակիցները կհրավիրվեն դասընթացին: