Կարողությունների զարգացման դասընթացների շարք Գյումրիում
Կարողությունների զարգացման դասընթացների շարք Գյումրիում
Օրը՝ | հուլիսի 14, 15, 21, 22 |
Վայրը՝ | «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն, Վ. Սարգսյան 20, ք. Գյումրի |
Լեզու՝ | Հայերեն |
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում հրավիրում է մասնակցելու կարողությունների զարգացման դասընթացների շարքի: Թեմաներն են՝
1․«Դեռահասներին մարդու իրավունքներ դասավանդելու մարտահրավերները թվային դարաշրջանում» (Սոնա Բալասանյան, 14/07/2018),
2․«Բաց տվյալները որպես վերլուծական գործիք» (Հեղինե Մանասյան, 15/07/2018),
3. Գործնական դասընթաց ՀԿ-ների համար. «Ինչպե՞ս գրել հաջողության պատմություններ» և «Կամավորական աշխատանքի և միջոցառումների կազմակերպում» (Տիգրան Մաթոսյան և Տաթևիկ Ազիզյան, 21/07/2018),
4. «Տվյալների վիզուալիզացիա. տեսական եւ գործնական աշխատանք» (Մարիամ Առաքելյան, 22/07/2018):
Ում համար է
Դասընթացներին կարող են մասնակցել`
• Գյումրու երիտասարդական կամ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների աշխատակիցներ և կամավորներ,
• Գյումրու հիմնական և ավագ դպրոցների ադմինիստրատիվ աշխատակազմ և դասղեկ-ուսուցիչներ,
• Գյումրու երիտասարդների հետ առնչվող պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներ և կամավորներ,
• երիտասարդական և սոցիալական աշխատողներ, արտադպրոցական կրթական հաստատությունների խմբավարներ, դասընթացավարներ, մանկավարժներ և հոգեբաններ,
• իրավապահ մարմինների և առողջապահական հիմնարկների աշխատակիցներ,
• մեդիա ոլորտի ներկայացուցիչներ,
• այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:
Մեկ անձը կարող է դիմել մասնակցնելու մեկ և ավելի դասընթացների:
Առաջնայնություն կտրվի այն անձանց, ովքեր կդիմեն մասնակցելու դասընթացների այս շարքին ամբողջությամբ:
Դասընթացավարներ
Դասընթացները կվարեն Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի աշխատակիցներ Տաթևիկ Ազիզյանը, Մարիամ Առաքելյանը, Սոնա Բալասանյանը, Հեղինե Մանասյանը, Տիգրան Մաթոսյանը: Նրանց հակիրճ կենսագրականները հասանելի են այստեղ:
Ինչպես մասնակցել
Յուրաքանչյուր թեմատիկ դասընթացի համար պետք է ներկայացնել առանձին էլեկտրոնային հայտ: Հայտերի հղումները`ստորև: Գրանցման հայտերը լրացնելու վերջնաժամկետները՝ հուլիսի 13 (1-ին և 2-րդ դասընթացների համար) և հուլիսի 20 (3-րդ և 4-րդ դասընթացների համար):
1․«Դեռահասներին մարդու իրավունքներ դասավանդելու մարտահրավերները թվային դարաշրջանում», հղումն՝ այստեղ,
2. «Բաց տվյալները որպես վերլուծական գործիք», հղումն՝ այստեղ,
3. Գործնական դասընթաց ՀԿ-ների համար. «Ինչպե՞ս գրել հաջողության պատմություններ», և «Կամավորական աշխատանքի և միջոցառումների կազմակերպում», հղումն՝ այստեղ,
4. «Տվյալների վիզուալիզացիա. տեսական եւ գործնական աշխատանք», հղումն՝ այստեղ:
Ընտրված հայտատուները կտեղեկացվեն էլեկտրոնային նամակով, որտեղ նշված կլինի նաև տվյալ օրվա դասընթացի ժամերը: Հարցերի և մանրամասների համար գրել [email protected] էլ. հասցեով:
Դասընթացները տեղի են ունենալու Գյումրու «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում (Վ. Սարգսյան 20)։ Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 6 ժամ է՝ ներառյալ ընդմիջումները:
«Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրիում երիտասարդների հզորացում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
Ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամ կոնսորցիումի կողմից: