Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում

Տարեթիվ՝ 04/07/2018 / 2:00 PM
Վայրը` Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ
Կատեգորիա՝
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում

Օրը և ժամը՝  04 հուլիսի, 14:00 – 15:00
Վայրը՝  ՀՌԿԿ-Հայաստանի գրասենյակ (Ալեք-Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանային մասնաշենք, 6րդ հարկ, 602 սենյակ )
Լեզու՝  Հայերեն
 

Ընդհանուր ակնարկ

Հրանտ Դինք հիմնադրամը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանև Հետազոտական ռեսուրների կովկասյան կենտրոն – Հայաստանի հետ համատեղ, բոլոր հետաքրքրված անձանցհրավիրում ենմասնակցելու Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը։ Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը 2017-2019 թթ.իրականացնում է Հրանտ Դինք հիմնադրամը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության  Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

Հանդիպման ընթացքում կներկայացվենհամագործակցության հնարավորությունները երկու հարևան երկրների մարդկանց միջև, կտրամադրվիընդհանուր տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ, կներկայացվենմասնակցության և ընտրության ընթացակարգերը, ինչպես նաև ժամանակ կհատկացվի հարց ու պատասխանի համար:

2017-2019 թթ.Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը կաջակցի 100 անհատի՝ միջսահմանային այցերի միջոցով հարևան երկրում հստակ ծրագրեր իրականացնելու համար` հոգալով նրանց ճանապարհածախսը։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը 2018 թ. օգոստոսի 1-ն է։

Հանդիպման ընթացքում կներկայացվի նաև ընդհանուր տեղեկատվություն Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի և երկխոսության ծրագրերի վերաբերյալ:

Ծրագրերի մասին ավելին իմանալու համար այցելեք մեր կայքէջերը այստեղ և այստեղ:

Ճանապարհորդական դրամաշնորհի վերաբերյալհարցերի դեպքում կարող եք գրել Վալյա Մարտիրոսյանին [email protected] հասցեով կամ զանգահարել 093 23 13 85 հեռախոսահամարով:

Գրանցվելու կարգը

Տեղեկատվական հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել [email protected] էլ.հասցեին ուղարկելով նամակ մինչև հուլիսի 3-ը, ժամը 17:00-ն: