Հանրային դասախոսություն | Տարածաշրջանային սեգմենտացիան և դրա ազդեցությունը ֆինանսական ակտիվների գնահատման վրա
Հանրային դասախոսություն | Տարածաշրջանային սեգմենտացիան և դրա ազդեցությունը ֆինանսական ակտիվների գնահատման վրա
Տարեթիվ՝
12/03/2019 / 2:00 PM
Վայրը`
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ
Կատեգորիա՝
Հանրային դասախոսություն
Date & Time: | 12 մարտի, 14:00-15:30 |
Location: | ՀՌԿԿ-Հայաստանի գրասենյակ (Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարան, 602 սենյակ) |
Language: | Անգլերեն (դասախոսություն): Անգլերեն, ռուսերեն կամ հայերեն (հարց ու պատասխան) |
Ընդհանուր ակնարկ
Գոյություն ունի անհավասարության երկու տեսակ, որին երկիրը կարող է առերեսվել` սոցիալական անհավասարություն և տարածաշրջանային անհավասարություն: Երկրի երկարաժամկետ տնտեսական աճի և քաղաքական կայության համար երկուսն էլ ունեն հեռահար հետևանքներ: Այս դասախոսությունը երկրի ներսում տարածաշրջանային տնտեսական սեգմենտացիայի և դրա՝ ֆինասական զարգացման և ակտիվների գնահատման վրա ունեցած ազդեցության մասին է: Օրինակները ներառում են աշխարհի մեծ և բազմամաս մի քանի երկրներ, ինչպիսիք են` Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանն ու Միացյալ Նահանգները: Քննարկման մի մասը կվերաբերի ավելի փոքր երկրներում (ինչպիսիք են Բելառուսն ու Հայաստանը) առկա հանրային հասանելության տվյալներին: Կլուսաբանվեն նաև տարածաշրջանային սեգմենտացիայի մեղմացման հնարավոր միջոցները:
Պրոֆեսոր Ս. Սարգսյանի բանախոսության մի մասը ներկայացնում է նրա «Market and Regional Segmentation and Risk Premia in the First Era of Financial Globalization» հոդվածը` հրատարակված «Review of Financial Studies» ամսագրում 2018թ.: Ամբողջական հոդվածը տես այստեղ:
Համառոտ կենսագրական
Սերգեյ Սարգսյանը Մոնրեալի ՄաքԳիլլի համալսարանի կառավարման ֆակուլտետի ֆինանսների դոցենտ է: Ստացել է համակարգչային գիտության մագիստրոսի աստիճան Կալիֆոռնիայի համալսարանի Բերքլիի մասնաճյուղում, և ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան Սիեթլում՝ Վաշինգտոնի համալսարանում: Նա դասավանդել է միջազգային ֆինանսների և ներդրումների դասընթացներ Կանադայում, Հոնգ Կոնգում, Ճապոնիայում և ԱՄՆ-ում: Նրա հետազոտությունները հրատարակվել են առաջատար ակադեմիական ֆինանսական ամսագրերում, ներառյալ՝ «Journal of Finance», «Review of Financial Studies», և «Journal of Financial Economics» ամսագրերը: Դրանք նաև լույս են տեսել պրակտիկ մասնագիտական ամսագրերում, տարբեր հաստատությունների թողարկումներում` Fidelity, Credit Suisse, և Morningstar, ինչպես նաև ներկայացվել են հայտնի ԶԼՄ-ներում` The New York Times, Reuters, Le Temps (Շվեյցարիա), Money Observer (Միացյալ Թագավորություն): Պրոֆ. Սարգսյանի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել նրա կայքը:
Թիրախային խումբ
Բանախոսությունը կհետաքրքրի հանդիսատեսի լայն շրջանակի, ներառյալ՝ քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ, հետազոտական կենտրոնների, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր զբաղվում են տարածաշրջանային զարգացմամբ: Թեմայով հետաքրքրված ուսանողների ներկայությունը նույնպես խրախուսվում է:
Գրանցման կարգը
Հաստատեք Ձեր մասնակցությունը՝գրելով [email protected] էլ.փոստի հասցեին, կամ զանգահարեք (010) 57 48 89 – 108 հեռախոսահամարով մինչև մարտի 5-ը, ժամը 16:00: Խնդրում ենք նշել Ձեր անունը, կազմակերպությունը և արդյոք Ձեզ անհրաժեշտ է համաժամանակյա թարգմանություն: