Հետազոտական հարցաթերթերի ձևավորում և տվյալների առցանց հավաքագրում

Հետազոտական հարցաթերթերի ձևավորում և տվյալների առցանց հավաքագրում

Տարեթիվ՝ 17/12/2015 - 18/12/2015 / 12:00 AM
Վայրը` Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ
Հետազոտական հարցաթերթերի ձևավորում և տվյալների առցանց հավաքագրում

Հետազոտական ռեսուրսներիrnկովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը հրավիրում է

rn

«Հետազոտական հարցաթերթերի ձևավորում և տվյալների առցանց հավաքագրում»

rn

թեմայով դասընթացի, որը կվարեն տ.գ.թ. Արմենակ Անտինյանը և ՆաիրաrnՎարդանյանը (ՀՌԿԿ-Հայաստան)

 

rn

Օր և ժամ`             17-ը դեկտեմբերի, 2015թ., ժամըrn15:30-18:00

rn

18-ը դեկտեմբերի,rn2015թ., ժամը 15:30-18:00

rn

Վայր՝                      ՀՌԿԿ-Հայաստան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602rnսենյակ

rn

Լեզու՝                      հայերեն

 

rn

Դասընթացի նկարագրությունը: Դասընթացի նպատակը հետազոտական հարցաթերթերի կազմման ևrnտվյալների առցանց հավաքագրման հմտությունների զարգացումն է:

rn

Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն բարձրորակrnհարցաթերթերի ձևավորման հիմունքներին, ինչպես նաև կծանոթանան հարցաթերթերի արագ ևrnարդունավետ տարածման ժամանակակից առցանց մեթոդներին:

rn

Դասընթացը հասցեագրված է երիտասարդ հետազոտողներին, ովքերrnցանկանում են զարգացնել հարցաշարերի ձևավորման և տարածման իրենց հմտությունները:

rn

 

rn

Դասընթացի բովանդակությունը և օրակարգը

 

rn

17-ը դեկտեմբեր

rn

Հետազոտական հարցի ճիշտ ձևակերպում և հարցաթերթիrnձևավորման ներածություն: Ծանոթություն հարցերի տարբեր տեսակների հետ: Ցանկալի ևrnբարձր որակի տեղեկատվության ստացում տարբեր տեսակի հարցերի համադրման միջոցով: Հետազոտականrnփորձեր (survey experiment) և դրանց կիրառությանը տնտեսագիտական, քաղաքագիտական ուrnսոցիոլոգիական հետազոտություններում:

rn

 

rn

18-ը դեկտեմբեր

rnԹիրախայինrnհարցվողի որոշարկում և հարցաշարերի արդյունավետ տարածում: Ծանոթություն ձևավորվածrnհարցաշարի կոդավորման (Qualtrics, Survey Monkey) և տարածման (Amazon MechanicalrnTurk) հարթակների հետ:

Դասընթացավարների մասին 

 

Արմենակ Անտինյանը տնտեսական գիտությունների թեկնածու է (Վենետիկի Կա’Ֆոսկարի Համալսարան, 2014): Սորբոնիrnև Կա’Ֆոսկարի համալսարաններից 2010թ. ստացել է Քանակական տնտեսագիտությանrnմագիստրոսի աստիճան: Տպագրվել է տարբեր միջազգային պարբերականներում: ՀՌԿԿ-Հայաստանի հետազոտությունների գծով տնօրենի պաշտոնն ստանձնել Է ս.թ.rnսեպտեմբերից: Նախկինում աշխատել է Էրլանգեն-Նյուրեմբերգի, Իննսբրուքի և ՍանկտrnԳալենի համալսարաններում որպես հետազոտող:

rn

Նաիրա Վարդանյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան: Նույն համալսարանի քաղաքագիտության բաժնի հեռակա ասպիրանտ է: Նաիրայի հրապարակումները վերաբերում են առավելապես քաղաքական կողմնորոշմանը և սոցիալական կապիտալին: Նախկինում աշխատել է Կովկասի ինստիտուտում, ղեկավարել էrnՀայ-ռուսական (սլավոնական) համալսարանի բիզնես կենտրոնի Խորհրդատվության ևrnդասընթացների բաժինը, աշխատել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում ևrnՏուրիզմի և սերվիսի ռուսական պետական համալսարանում որպես սոցիոլոգիայի դասախոս:

rn

Գրանցման համար լրացրե՛ք դիմումի ձևը: Միայն ընտրված դիմորդները կտեղեկացվենrnլրացուցիչ:

rn

Դիմումների վերջնաժամկետը՝  14դեկտեմբեր, 2015թ., ժամը 10:00: