«Վիճակագրական տվյալների վերլուծությունը և արդյունքների ներկայացումը SPSS ծրագրային փաթեթի կիրառմամբ» թեմայով դասընթաց

«Վիճակագրական տվյալների վերլուծությունը և արդյունքների ներկայացումը SPSS ծրագրային փաթեթի կիրառմամբ» թեմայով դասընթաց

Տարեթիվ՝ 25/07/2013 / 12:00 AM
Վայրը` Աբովյան փ. 52 (ԵՊՀ 6-րդ մասնաշենք), 3-րդ հարկ, 305 սենյակ
«Վիճակագրական տվյալների վերլուծությունը և արդյունքների ներկայացումը SPSS ծրագրային փաթեթի կիրառմամբ» թեմայով դասընթաց
«Վիճակագրական տվյալների վերլուծությունը և արդյունքների ներկայացումը SPSS ծրագրային փաթեթի կիրառմամբ»
թեմայով դասընթաց, որը կվարի
տ. գ. թ. Վահե Մովսիսյան (ՀՀ Կենտրոնական բանկ)
Օրերը՝ հուլիսի 25, 26, 2013թ.
Ժամը՝ 10:00 – 14:30
Վայրը՝ ՀՌԿԿ–Հայաստան, Աբովյան փ. 52 (ԵՊՀ 6-րդ մասնաշենք), 3-րդ հարկ, 305 սենյակ
Լեզուն՝ հայերեն

 

Դասընթացի նկարագրությունը. Դասընթացի նպատակն է վիճակագրական տվյալների բազաների վերլուծությամբ հետաքրքրված մասնագետներին և վերլուծաբաններին սովորեցնել տարբեր բնույթի կիրառական խնդիրների լուծման ժամանակ SPSS փաթեթի տարբեր գործիքակազմերի կիրառությունը, ինչպես նաև ծանոթացնել SPSS ծրագրային փաթեթի հիմունքներին:
Դասընթացավարի մասին. Վահե Մովսիսյանն աշխատում է ՀՀ Կենտրոնական բանկի վիճակագրության վարչությունում` որպես տնտեսագետ-վիճակագիր: 2007թ.-ին պրն. Մովսիսյանը ստացել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանում:  Վահե Մովսիսյանը Վիճակագրության միջազգային ինստիտուտի (ISI), ինչպես նաև Ընտրանքային հետազոտողների միջազգային ասոցիացիայի (IASS) անդամ է:
Գրանցումն ավարտված է:
=========================================================================================
Դասընթացի օրակարգ

Օր 1

1-ին մաս (10:00 – 12:00)
Վիճակագրական տվյալների տեսակները և վերլուծության մեթոդների շրջանակները: Տվյալների մուտքագրումը և ներմուծումը SPSS միջավայր: Տվյալների (փոփոխականների) հատկությունների սահմանումը: Բացթողնված արժեքների բացահայտում և փոխարինում: Որակական փոփոխականների վերակոդավորումը: Նոր փոփոխականների ստեղծումը արդեն առկա փոփոխականների միջոցով: Տվյալների բազայի մասնատումն ըստ կոնկրետ որակական փոփոխականների: Տվյալների բազայից դիտարկումների ընտրությունը:

rn


Ընդմիջում
(12:00 – 12:30)

rn


2-
րդ մաս (12:30 – 14:30)
Նկարագրական վիճակագրություն: Հաճախություններ, կենտրոնական միտումների և ցրվածության ցուցանիշների ներկայացումը SPSS միջավայրում: Խաչաձև աղյուսակների և վերջիններիս միջոցով որակական տվյալների համար վիճակագրական վարկածների ստուգում: Գծապատկերների կառուցումը տարբեր վիճակագրական տվյալների համար:

rn

 

 

rn

Օր 2

rn


1-
ին մաս (10:00 – 12:00)
Քանակական փոփոխականների միջիններիհավասարության տարբերթեստերի կիրառությունը SPSSփաթեթում: One-Way ANOVAվերլուծություն:

rn


Ընդմիջում 
(12:00 – 12:30)

 

rn


2-
րդ մաս (12:30 – 14:30)
Փոփոխականներիմիջևկախվածությանվերլուծություն (կոռելյացիոնվերլուծություն): Երկչափ, բազմաչափևմասնակիկոռելյացիայիգործակիցներ: Երկչափևբազմաչափգծայինռեգրեսիաներ: Փոփոխականներիարժեքներիմոտարկումըտարբերկորերիմիջոցով: