«Տվյալների վերլուծություն SPSS ծրագրային փաթեթի միջոցով». մեթոդաբանական դասընթաց

«Տվյալների վերլուծություն SPSS ծրագրային փաթեթի միջոցով». մեթոդաբանական դասընթաց

Տարեթիվ՝ 12/04/2018 - 14/04/2018 / 12:00 AM
Վայրը` Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ
«Տվյալների վերլուծություն SPSS ծրագրային փաթեթի միջոցով». մեթոդաբանական դասընթաց

 

Օր և ժամ՝  ապրիլի 12, 10:00-14:00
ապրիլի 14,rn10:00-17:00
Վայր՝  Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ
Լեզու՝  հայերեն
Վերջնաժամկետ՝   ապրիլի 5, 23:59

 

Համառոտ ակնարկ

rn
Մեթոդաբանական դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան SPSS ծրագրայինփաթեթիհիմունքներին, տվյալների մշակմանը, վերլուծության հիմնական գործիքակազմին և կիրառություններին տարբեր վիճակագրական խնդիրների լուծման ժամանակ: Երկօրյա ինտենսիվ դասընթացը կեզրափակվի վերջնական ստուգիչ թեստով: Մասնակիցներին կտրամադրվեն հավաստագրեր: Երկու օրերի ընթացքում քննարկվող թեմաներն են՝

 

Օր 1. SPSS հիմունքները. նկարագրական վիճակագրություն

 

  • վիճակագրական տվյալների տեսակները և վերլուծության վիճակագրական մեթոդները,
  • տվյալների մուտքագրումը և ներմուծումը SPSS միջավայր,
  • նոր փոփոխականների ստեղծումն արդեն առկա փոփոխականների միջոցով,
  • տվյալների բազաների մշակում SPSS փաթեթում,
  • նկարագրական վիճակագրություն,
  • գծապատկերների կառուցումը SPSS միջավայրում:

rn

 

Օր 2. Վիճակագրականrnվարկածների ստուգում և փոխկապվածությունների ուսումնասիրություն

rn

  • պարամետրական վիճակագրական վարկածների ստուգում SPSS փաթեթում,
  • ոչ պարամետրական վիճակագրական վարկածների ստուգում SPSS փաթեթում,
  • փոփոխականներիմիջև կախվածության վերլուծություն (կորելյացիոն վերլուծություն). երկչափ, բազմաչափ և մասնակի կորելյացիայի գործակիցներ,
  • երկչափ և բազմաչափ գծային ռեգրեսիաներ,
  • բազմաչափ վիճակագրական հետազոտություններrnSPSS միջավայրում,
  • ստուգիչ թեստ:

rn

 

Դասընթացավարի հակիրճrnկենսագրականը

rn

Վահե Մովսիսյանն աշխատում է ՀՀ Կենտրոնական բանկի տնտեսական հետազոտությունների վարչությունում որպես տնտեսագետ: Նա հանդիսանում է Datamotus ընկերության համահինադիրը:
Պրն. Մովսիսյանը 2007 թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի կոչում Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանից: 2004 թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը: Նա անդամակցում է Վիճակագրության միջազգային ինստիտուտին և Ընտրանքային հետազոտությունների վիճակագիրների միջազգային ասոցիացիային: Ներկայումս Կիրառական վիճակագրություն է դասավանդում Հայաստանի ամերիկյան համալսարանում:

rn

 

Ում համարrnէ

rn

Դասընթացը ասպիրանտների, կրտսեր հետազոտողների և այնrnերիտասարդ մասնագետների համար է, ովքեր հետաքրքրված են վիճակագրական փաթեթների կիրառմամբ:rnՎիճակագրության տեսության նախնական գիտելիքները ցանկալի են, բայց պարտադիր պայման չեն:

rn

 

Ինչպես մասնակցել

rn

Մասնակցության համար խնդրում ենք լրացնել ստորև տեղադրված հայտը կամ սեղմել այստեղ: Ընտրված հայտատուները կտեղեկացվեն էլեկտրոնային նամակով:

 

rn