“Քանակական տվյալների վերլուծությունը SPSS ծրագրային փաթեթի կիրառմամբ” թեմայով դասընթաց

“Քանակական տվյալների վերլուծությունը SPSS ծրագրային փաթեթի կիրառմամբ” թեմայով դասընթաց

Տարեթիվ՝ 16/02/2015 - 19/02/2015 / 12:00 AM
Վայրը` Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ
“Քանակական տվյալների վերլուծությունը SPSS ծրագրային փաթեթի կիրառմամբ” թեմայով դասընթաց

ՀՌԿԿՀայաստանը հրավիրում է

 

rn

“Քանակական տվյալների վերլուծությունը SPSS ծրագրային փաթեթի կիրառմամբվարկածների ստուգում”

 

rn

թեմայով դասընթացի,rnորը կվարի  ֆ-մ.գ.թ. Գայանե Ղուկասյանը (ԵՊՀ)

rn

 

 

rn

Օրերը և ժամերը՝  16-ըrnփետրվարի, 2015, ժամը 14:30–17:30

rn

18-ըrnփետրվարի, 2015, ժամը 14:30-17:30

rn

19-ըrnփետրվարի, 2015, ժամը 14:30-17:30

rn

 

Վայրը՝                      ՀՌԿԿ-Հայաստան, Երևան, ԱլեքrnՄանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ

rn

 

Լեզուն՝                      հայերեն

rn

 

 

Դասընթացի նկարագրությունը

Դասընթացի նպատակն է վիճակագրական վերլուծությունrnիրականացնող հետազոտող վերլուծաբաններին ներկայացնել վարկածների ստուգման տեսականrnհիմունքները, ինչպես նաև ծանոթացնել տարբեր կիրառական վարկածների ստուգման համարrnնախատեսված SPSS ծրագրային փաթեթի գործիքների առանձնահատկություններին ուrnկիրառելիության շրջանակին:

rn

Վիճակագրական վարկածները կիրառվում են վիճակագրական հետազոտության ընթացքում՝rnդիտարկվող ստոխաստիկ մոդելի բնույթի և անհայտ պարամետրերի մասին դատողություններrnանելու համար. ինչպե՞ս են համաձայնեցվում ընտրանքային տվյալները առաջադրվածrnվարկածի հետ, կարելի՞ է արդյոք նրանց միջև եղած անհամաձայնությունը վերագրելrnընտրանքային գործընթացում առաջացած պատահական տատանումներին, թե՞ վարկածը հակասումrnէ փորձնական տվյալներին և այն պետք է ժխտվի:

rn

Դասընթացը հասցեագրված է այն հասարակագետ հետազոտողներին, ովքեր ծանոթ ենrnվիճակագրության տեսությանը և SPSS ծրագրային փաթեթի հիմունքներին, և իրենց  հետազոտություններում օգտագործում ենrnվիճակագրական տվյալների քանակական վերլուծության մեթոդներ:

rn

Ուսուցման ընթացքում ունկնդիրներին կտրամադրվեն աշխատանքային նյութեր ևrnէլեկտրոնային գրականություն: Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան ավելի հմտորեն օգտագործել SPSSrnծրագրային փաթեթի գործիքները և կատարել պարամետրական ու ոչ պարամետրականrnվարկածների ստուգում: Մասնակիցների ստացածrnգիտելիքները կստուգվեն թեստավորման միջոցով:

rn

 

 

rn

Դասընթացի բովանդակությունը և օրակարգը

 

rn

16-ը փետրվարի, երկուշաբթի,  

rn

Վարկածների ստուգումը որպես վիճակագրական վերլուծության արդյունքներիrnհիմնավորման գործիք: Վիճակագրական վարկածների հիմնական խմբերը: Վարկածներիrnստուգման ժամանակ քանակական և որակական փոփոխականների և ընտրանքի տարբեր չափերի առանձնահատկությունները:rnՊարամետրական և ոչ-պարամետրական վարկածների ստուգում:

rn

18-ը փետրվարի, չորեքշաբթի

rn

Պարամետրական վարկածների ստուգում SPSS միջավայրում.rnգլխավոր համակցության միջինի՝ հաստատուն արժեքի հավասարության վարկածի ստուգումrn(One-sample t-test): Երկու անկախ ընտրանքների միջինների հավասարության վարկածիrnստուգում (Two independent samples t-test): Կախյալrnընտրանքների միջինների հավասարության վարկածի ստուգում (Paired samples t-test):rnԵրկուսից ավելի անկախ ընտրանքների միջինների հավասարության վարկածի ստուգում (Onernway ANOVA):

rn

19-ը փետրվարի, հինգշաբթի

rn

Ոչ-պարամետրական վարկածների ստուգում: Խաչաձև աղյուսակները որպես երկուrnորակական փոփոխականների միջև անկախության/կախվածության վարկածների ստուգման գործիքrn(Chi-square test): Մեկ բինոմական տիպի փոփոխականի հետ կապված վարկածներիrnստուգում: Երկուսից ավելի կատեգորիա ունեցող մեկ նոմինալ տիպի փոփոխականի հետrnկապված վարկածների ստուգում:

rn

Քանակական փոփոխականների հավանականային բաշխումների տեսքի վերաբերյալrnվարկածների ստուգում. (One sample Kolmogorov-Smirnov test): Երկու և ավելի անկախrnընտրանքների միջև հավանականային բաշխումների և մեդիանաների համեմատության ոչrnպարամետրիկ թեստեր (Mann-Whitney test, Kolmogorov-Smirnov test, Kruskal-Wallisrntest):

rn

 

rn

Դասընթացավարիrnմասին. 

Ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ  ԳայանեrnՂուկասյանը աշխատում է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) տնտեսագիտության ևrnկառավարման ֆակուլտետի տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնում:rnՆրա հետազոտությունների շրջանակը ներառում է թվային մեթոդները, տնտեսագիտության մեջrnմաթեմատիկական մոդելավորումը և տեղեկատվական համակարգերի կառավարումը:

rn

Տիկին Ղուկասյանը ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ունի ավելի քան 30 տպագրված գիտականrnաշխատանք: Մասնակցել էrnբազմաթիվ ազգային և միջազգային գիտաժողովների: Ներկայումս դասավանդում է «Համակարգերիrnնախագծում և վերլուծություն», rn«Տեղեկատվական համակարգերը տնտեսագիտության մեջ», «Տվյալների բազաներ»rnդասընթացները:

rn

 

Գրանցման համար լրացրեք դիմումի ձևը:

 

Միայն ընտրված դիմորդները կտեղեկացվենrnլրացուցիչ:

rn

 

Դիմումներիrnվերջնաժամկետը՝  6-ըrnփետրվարի, 2015 թ., ժ.17:00: