Քանակական տվյալների վերլուծությունը SPSS ծրագրային փաթեթի կիրառմամբ դասընթաց
Քանակական տվյալների վերլուծությունը SPSS ծրագրային փաթեթի կիրառմամբ դասընթաց
ՀՌԿԿ-Հայաստանը հրավիրում է
rn
“Քանակական տվյալների վերլուծությունը SPSS ծրագրային փաթեթի կիրառմամբ”
rn
թեմայով երկօրյաrnդասընթացի, որը կվարի տ.գ.թ. Վահե Մովսիսյանը (ՀՀ Կենտրոնական բանկ)
rn
rn
Օրերը և ժամերը՝ 25-ը ապրիլի, 2014, ժամը 17:00–20:00 և 26-ըrnապրիլի, 2014, ժամը 10:00-16:30
rn
Վայրը՝ ՀՌԿԿ-Հայաստան, Երևան, ԱլեքrnՄանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ
rn
Լեզուն՝ հայերեն
rn
rn
Դասընթացի նկարագրությունը
rn
Դասընթացի նպատակն է ներկայացնել SPSS փաթեթի հիմունքները, ինչպես նաև SPSS ծրագրային փաթեթի գործիքակազմի օգտագործմանrnհնարավորությունը տարաբնույթ կիրառական խնդիրների լուծման համար: Դասընթացը նախատեսվածrnէ քանակական տվյալների վերլուծությամբ հետաքրքրված մասնագետների և վերլուծաբաններիrnհամար:
rn
Դասընթացի բովանդակությունը
rn
25-ը ապրիլի
rn
17:00-18:30. Վիճակագրական տվյալների տեսակները և վերլուծության մեթոդների շրջանակները: Տվյալներիrnմուտքագրումը և ներմուծումը SPSS միջավայր: Տվյալների (փոփոխականների) հատկություններիrnսահմանումը:
rn
18:30-20:00. Որակական փոփոխականների վերակոդավորումը: Նոր փոփոխականների ստեղծումն արդեն առկաrnփոփոխականների միջոցով: Տվյալների բազայի մասնատումն ըստ կոնկրետ որակական փոփոխականների:rnՏվյալների բազայից դիտարկումների ընտրությունը:
rn
26-ը ապրիլի
rn
10:00-11:30. SPSS միջավայրում փոփոխականների ենթաբազմության սահմանում: Նկարագրական վիճակագրությունrn(հաճախություններ, կենտրոնական միտումների և ցրվածության ցուցանիշների ներկայացումըrnSPSS միջավայրում):
rn
11:30-13:00. Խաչաձև աղյուսակներ և վերջիններիս միջոցով որակական տվյալների համար վիճակագրականrnվարկածների ստուգում: Գծապատկերների կառուցումը տարբեր վիճակագրական տվյալների համար:
rn
13:00-13:30. Ընդմիջում
rn
13:30-15:00. Փոփոխականների միջև կախվածության վերլուծություն (կորելացիոն վերլուծություն):rnԵրկչափ, բազմաչափ և մասնակի կորելացիայի գործակիցներ:
rn
15:00-16:30. Ինքնուրույն աշխատանք. Գործնական խնդիրների լուծում՝ դասընթացի ընթացքում ներկայացվածrnSPSS գործիքների կիրառությամբ:
rn
rnԴասընթացավարիrnմասին.Վահե Մովսիսյանն աշխատումrnէ ՀՀ Կենտրոնական բանկի վիճակագրության վարչությունում՝ որպես տնտեսագետ-վիճակագիր:rnՆրա հիմնական գործունեությունը ներառում է ընտրանքային հետազոտությունները, ինչպեսrnնաև բաղադրյալ տնտեսական ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության մշակումն ուrnզարգացումը: Պրն. Մովսիսյանը 2007թ. ստացել է տնտեսագիտական գիտություններիrnթեկնածուի կոչում Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայիrnպետական համալսարանից: 2004թ.-ին ավարտել rnէ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտականrnկիբեռնետիկայի ֆակուլտետը: Նա անդամակցում է Վիճակագրության միջազգայինrnինստիտուտին, ինչպես նաև Ընտրանքային հետազոտությունների վիճակագիրների միջազգային ասոցիացիային, մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգայինrnգիտաժողովների: Ներկայումս դասավանդում է կիրառական վիճակագրություն Հայաստանի ամերիկյան համալսարանում:
rn
rn
Գրանցման համար լրացրեք դիմումի ձևը: Միայն ընտրությունն անցած դիմորդները կտեղեկացվեն լրացուցիչ:
rn
Դիմումների վերջնաժամկետը՝ 17-ապրիլի, 2014 թ., ժ.17:00: