«R ծրագրային փաթեթի կիրառմամբ վիճակագրական վերլուծության ակնարկ» թեմայով դասընթաց

«R ծրագրային փաթեթի կիրառմամբ վիճակագրական վերլուծության ակնարկ» թեմայով դասընթաց

Տարեթիվ՝ 20/04/2015 - 21/04/2015 / 12:00 AM
Վայրը` Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ
«R ծրագրային փաթեթի կիրառմամբ վիճակագրական վերլուծության ակնարկ» թեմայով դասընթաց

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանըrnհրավիրում է

«Rrnծրագրային փաթեթիrnկիրառմամբ վիճակագրական վերլուծության ակնարկ»

թեմայով դասընթացի, որը կվարի տ.գ.թ. Հաբեթ Մադոյանը (ՀԱՀ)

 

 

Օր՝             20, 21 ապրիլ 2015թ.

Ժամ՝          16:00 – 19:00

Վայր՝          ՀՌԿԿ-Հայաստան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ

Լեզու՝         հայերեն

Դասընթացի նկարագրությունը

 

Դասընթացի նպատակը վիճակագրական վերլուծություն իրականացնողrnհետազոտողներին R վիճակագրական փաթեթիrnհնարավորություններին ծանոթացնելն է: Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն Rrnվիճակագրական փաթեթով աշխատելու հիմունքներին, այդ համակարգում պարզագույնrnվիճակագրական հաշվարկներ կատարելու ֆունկցիաներին: Ուսուցման ընթացքում կօգտագործվենrnR համակարգի փաթեթներին կցված տվյալների օրինակներ:

 

 

 

rn

Դասընթացի բովանդակությունը և օրակարգը

 

rn

20-ը ապրիլի, երկուշաբթի

rn

R վիճակագրական վերլուծությունների համակարգի ներածություն: Ծրագրի ներբեռնումrnև տեղադրում: R Studio ծրագրային միջավայրի ակնարկ: Փոփոխականների, տվյալների և ֆունկցիաներիrnտեսակները R համակարգում: Տվյալների ներբեռնումը և արտաբերումը R համակարգում:

rn

 

21-ը ապրիլի, երեքշաբթի

rn

Գործողություններrnփոփոխականներով և մատրիցներով: Տվյալների վերափոխում  և գրաֆիկական արտացոլում R համակարգում:rnՊարզագույն վիճակագրական հաշվարկներ, աղյուսակների պատրաստում և արտաբերում,  պարզ գծային ռեգրեսիոն մոդելի կառուցում R համակարգում:

 

Դասընթացավարիrnմասին

 

Հաբեթ Մադոյանը տնտեսագիտության թեկնածու է (ԵՊՀ, 2007), դասավանդում է Կիրառական վիճակագրություն Հայաստանի ամերիկյան համալսարանում, աշխատել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնում: Նա նաև վիճակագրական հետազոտություններով զբաղվող «Դեյթամոտուս» ընկերության համահիմնադիրն ու տնօրենն է: 2012թ. Միսսուրի-Կոլումբիա համալսարանից ստացել է Բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան

rn

 

rn

 

 

Մասնակցելու համար լրացրե՛ք հայտադիմումիrnձևը:

 

rn

Միայն ընտրված դիմորդներըrnկտեղեկացվեն լրացուցիչ:

 

rn

Դիմումներիrnվերջնաժամկետը՝  17-ըrnապրիլի, 2015 թ., ժ.10:00: