«R ծրագրային փաթեթի կիրառմամբ վիճակագրական վերլուծության ակնարկ» թեմայով դասընթաց
«R ծրագրային փաթեթի կիրառմամբ վիճակագրական վերլուծության ակնարկ» թեմայով դասընթաց
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանըrnհրավիրում է
«Rrnծրագրային փաթեթիrnկիրառմամբ վիճակագրական վերլուծության ակնարկ»
թեմայով դասընթացի, որը կվարի տ.գ.թ. Հաբեթ Մադոյանը (ՀԱՀ)
Օր և ժամ` | 1-ը հոկտեմբեր, 2015թ., ժամը 17:00-21:00, 2-ը հոկտեմբեր, 2015թ., ժամը 14:00-18:00 |
Վայր՝ | ՀՌԿԿ-Հայաստան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ |
Լեզու՝ | հայերեն |
Դասընթացի նկարագրությունը.
Դասընթացի նպատակը վիճակագրական վերլուծություն իրականացնող հետազոտողներին R վիճակագրական փաթեթի հնարավորություններին ծանոթացնելն է: Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն R վիճակագրական փաթեթով աշխատելու հիմունքներին, համակարգում պարզագույն վիճակագրական հաշվարկներ կատարելու ֆունկցիաներին և կկարողանան կառուցել ռեգրեսիոն մոդելներ:
Ուսուցման ընթացքում կօգտագործվեն R համակարգի փաթեթներին կցված տվյալների օրինակներ:
rn
rn
Դասընթացի բովանդակությունը և օրակարգը.
1-ը հոկտեմբեր.
rn
R վիճակագրական վերլուծությունների համակարգի ներածություն: R Studio ծրագրային միջավայրի ակնարկ: Ծանոթություն R վիճակագրական փաթեթի համակարգի հետ:
Փոփոխականների, տվյալների և ֆունկցիաների տեսակները R համակարգում: Տվյալների ներբեռնումը և արտաբերումը R համակարգից: Գործողություններ փոփոխականների և մատրիցների հետ: Տվյալների վերափոխում R համակարգում:
Տվյալների բազաների միավորում, տվյալների առանձնացում և գրաֆիկական արտացոլում R համակարգում: Պարզագույն վիճակագրական հաշվարկներ R համակարգում՝ միջին թվաբանական, միջին քառակուսային շեղում: Աղյուսակների պատրաստում և արտաբերում R համակարգից: Պարզ գծային ռեգռեսիոն մոդելի կառուցում R համակարգում:
rn
2-ը հոկտեմբեր.
rn
Դասակարգող մոդելների (classification models) կառուցում R համակարգում: Բինար լոգիստիկ ռեգռեսիոն մոդելների կառուցում և կառուցած մոդելի դիագնոստիկա: Decision Tree մոդելների միջոցով բինար դասակարգող մոդելների կառուցում, ստացված մոդելների որակի ստուգում: Գծային դիսկրիմինանտ մոդելներ: Կլաստերային վերլուծության մոդելների օգտագործումը բինարային կանխատեսող մոդելներ կառուցելու համար:
Դասընթացավարիrnմասին.
Հաբեթ Մադոյանը տնտեսագիտության թեկնածու է (ԵՊՀ, 2007), դասավանդում է Կիրառական վիճակագրություն Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ), աշխատել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնում: Նա նաև վիճակագրական հետազոտություններով զբաղվող «Դեյթամոտուս» ընկերության համահիմնադիրն ու տնօրենն է: 2012թ. Միսսուրի-Կոլումբիա համալսարանից ստացել է Բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան:
rn
rn
Գրանցման համար լրացրե՛ք դիմումի ձևը:
Միայն ընտրված դիմորդներըrnկտեղեկացվեն լրացուցիչ:
Դիմումներիrnվերջնաժամկետը՝ 28-ը սեպտեմբեր, 2015թ.,rnժամը 10:00: