«R վիճակագրական փաթեթի միջոցով տվյալների վերլուծության ներածություն» մեթոդաբանական դասընթաց
«R վիճակագրական փաթեթի միջոցով տվյալների վերլուծության ներածություն» մեթոդաբանական դասընթաց
Տարեթիվ՝
14/03/2018 - 16/03/2018 / 12:00 AM
Վայրը`
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ
Կատեգորիա՝
Մեթոդաբանական դասընթացներ
Օրը և ժամը՝ մարտի 14 և 16, 2018, 09:30-13:30
Վայրը՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ
Լեզուն՝ հայերեն
Համառոտ ակնարկ
Դասընթացի նպատակը R վիճակագրական փաթեթի ներկայացումն է: Երկօրյա ինտերակտիվ դասընթացը կեզրափակվի վերջնական ստուգիչ թեստով: Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան հմտորեն կարդալ, մանևրել և ձևափոխել տվյալների շտեմարանները R միջավայրում, իրականացնել նկարագրական վերլուծություն, տվյալների գրաֆիկական պատկերում և վիճակագրական մոդելավորում:
Օր 1. Տվյալների կառավարում
- ներածություն,
- տվյալների տեսակները և կառուցվածքները,
- տվյալների ներբեռնումն ու արտաբերումը,
- տվյալների մանեվրումն ու ձևափոխությունը:
Օր 2. Վիճակագրական մոդելավորում
- նկարագրողական վերլուծություն և գրաֆիկական արտապատկերում,
- հիպոթեզների թեստավորում և եզրահանգում,
- ռեգրեսիոն և դասակարգիչ վերլուծություն,
- ստուգիչ թեստ:
Ում համար է
Դասընթացը ասպիրանտների, կրտսեր հետազոտողների և այն երիտասարդ մասնագետների համար է, ովքեր հետաքրքրված են վիճակագրական փաթեթների կիրառմամբ: Վիճակագրական նախնական գիտելիքները ցանկալի են, բայց պարտադիր պայման չեն:
Դասընթացավարի հակիրճ կենսագրական
Հրանտ Դավթյանը (տ.գ.թ.) Հայաստանի ամերիկյան համալսարանի տնտեսագիտության և գործարարության ֆակուլտետի դասախոս է: Նա դասավանդում է բիզնեսում տվյալների հավաքագրման և վերլուծության հետ կապված առարկաներ: Պրն. Դավթյանը նաև խորհրդատվական ծառայություններ է մատուցում վիճակագրության գծով և իրականացնում է հետազոտական աշխատանքներ՝ կապված գործարարության և տնտեսագիտության ոլորտում մեքենայական ուսուցման կիրառությունների հետ:
Ինչպես մասնակցել
Մասնակցության համար խնդրում ենք լրացնել այս ձևաթուղթը մինչև մարտի 11-ը, ժամը՝ 23:59: Ընտրված հայտատուները կտեղեկացվեն էլեկտրոնային նամակով: