Հետազոտական աշխատանքների ներկայացում | ՀաՄաՏեղ
Հետազոտական աշխատանքների ներկայացում | ՀաՄաՏեղ
Ներկայացում-քննարկումը կազմակերպվում է Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը ծրագրի շրջանակներում:
Օրը՝ | 31-ը հոկտեմբերի, 2018 |
Ժամը՝ | 12:00 – 14:00 |
Վայրը՝ | Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, Արամե դահլիճ (Վազգեն Սարգսյան 26/1) |
Լեզուն՝ | Հայերեն |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ.
ՀՌԿԿ-Հայաստանն այս տարվա մարտ-սեպտեմբեր ամիսների ընթացքում «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում տրամադրել է հետազոտական դրամաշնորհներ: Վերջիններիս շնորհիվ երիտասարդ հետազոտողները հնարավորություն են ունեցել քանակական և որակական ուսումնասիրություններ իրականացնել Հայաստանի տեղական ինքնակառավարման և հանրային մասնակցության տարբեր խնդիրների վերաբերյալ։ Միջոցառման ժամանակ կներկայացվեն ստորև թվարկված երեք ուսումնասիրությունների արդյունքները։
ՈՒՄ ՀԱՄԱՐ Է.
Միջոցառումը կարող է հետաքրքրել Հայաստանում տեղական ինքնակառավարման և վարչատարածքային բարեփոխումների հարցերով զբաղվող հետազոտողներին, դասախոսներին, ուսանողներին, ինչպես նաև ՏԻՄ ոլորտի, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ ներկայացուցիչներին:
ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
Վարդգես Բոխյանը սովորել է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատում և մագիստրատուրայում: Մասնագիտացած է տվյալների վերլուծության մեջ, Varks.am ՓԲԸ-ում տվյալների վերլուծաբան է: |
ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ.
Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք նամակ ուղարկել [email protected] էլ. հասցեով մինչև հոկտեմբերի 30-ը՝ ժամը 12:00՝ վերնագրում նշելով CELoG: