Հետազոտական դպրոց

Հետազոտական դպրոց

Տարեթիվ՝ 13/08/2018 - 17/08/2018 / 10:00 AM
Վայրը` Վ. Սարգսյան 20
Կատեգորիա՝ Դասընթացներ
Հետազոտական դպրոց

Երբ՝  օգոստոսի 13-17, 2018, 10:00-16:00
Վայրը՝  «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն, Վ. Սարգսյան 20, ք. Գյումրի
Լեզուն՝  հայերեն

 

Համառոտ ակնարկ
Հետազոտական դպրոցի նպատակը հասարակագիտության ոլորտում հետազոտական կարողությունների զարգացումն է: Մասնակիցները կծանոթանան որակական և քանակական հետազոտություն իրականացնելու մեթոդներին: Դպրոցը կմեկնարկի հասարակական հետազոտության ընդհանուր տրամաբանության քննարկմամբ: Այնուհետև, անդրադարձ կլինի որակական հետազոտությունների առանձնահատկություններին: Ի թիվս որակական այլ մեթոդների, կներկայացվեն «հաջողության պատմություններ» հավաքագրելու և ներկայացնելու մեթոդները:

Դպրոցը կշարունակվի քանակական հետազոտությունների մեթոդաբանական սկզբունքների ներկայացմամբ, հիմնական գիտելիքներ կփոխանցվեն հարցումների իրականացման, հարցաթերթերի մշակման վերաբերյալ: Հատուկ ուշադրություն կդարձվի առցանց հարցաթերթերի ստեղծման հմտությունների փոխանցմանը: Կմատուցվեն որակական և քանակական հետազոտությունների տվյալների վերլուծության հիմնական մոտեցումներ: Դպրոցը կեզրափակվի արդի աշխարհում հանրայնորեն հասանելի տվյալադարանների ներկայացմամբ, կքննարկվեն դրանցից օգտվելու ձևերը:

Ում համար է

 Հետազոտական դպրոցին կարող են մասնակցել`

• Գյումրու երիտասարդական կամ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների աշխատակիցներ և կամավորներ,
• Գյումրու հիմնական և ավագ դպրոցների ադմինիստրատիվ աշխատակազմ և դասղեկ-ուսուցիչներ,
• Գյումրու երիտասարդների հետ առնչվող պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներ և կամավորներ,
• երիտասարդական և սոցիալական աշխատողներ, արտադպրոցական կրթական հաստատությունների խմբավարներ, դասընթացավարներ, մանկավարժներ և հոգեբաններ,
• իրավապահ մարմինների և առողջապահական հիմնարկների աշխատակիցներ,
• մեդիա ոլորտի ներկայացուցիչներ,
• այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:

Դպրոցի դասընթացավարները

Դասընթացը կվարեն Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի աշխատակիցներ Տաթևիկ Ազիզյանը, Սոնա Բալասանյանը, Էլլա Կարագուլյանը,, Հեղինե Մանասյանը և Տիգրան Մաթոսյանը:

Նրանց հակիրճ կենսագրականները հասանելի են այստեղ:

Ինչպես մասնակցել

Մասնակցության համար խնդրում ենք լրացնել  այս ձևաթուղթը մինչև օգոստոսի 10-ը, ժ. 15:00-ն: Ընտրված հայտատուները կտեղեկացվեն էլեկտրոնային նամակով: Հարցերի և մանրամասների համար գրել [email protected] էլ. հասցեին:

«Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրիում երիտասարդների հզորացում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն—Հայաստան» հիմնադրամ կոնսորցիումի կողմից: