«Ժողովրդագրության վիճակագրություն» թեմայով դասընթաց

«Ժողովրդագրության վիճակագրություն» թեմայով դասընթաց

Տարեթիվ՝ 19/11/2012 - 23/11/2012 / 12:00 AM
Վայրը` Աբովյան 52, ԵՊՀ VI մասնաշենք, 305 սենյակ
«Ժողովրդագրության վիճակագրություն» թեմայով դասընթաց
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ)-Հայաստանը և ՄԱԿ Բնակչության հիմնադրամ Հայաստանը հրավիրում են
«Ժողովրդագրության վիճակագրություն»
թեմայով դասընթացին

 

Օրը՝ նոյեմբերի 19-23, 2012թ.
Ժամը՝ 10:00–16:00
Վայրը՝ ՀՌԿԿ-Հայաստան, Աբովյան 52, ԵՊՀ VI մասնաշենք, 305 սենյակ
Լեզուն՝ հայերեն

Ընդհանուր ակնարկ: Ժողովրդագրական հետազոտությունները և բնակչության կանխատեսումները անկյունաքարային նշանակություն ունեն թե՛ հանրային հատվածի պլանավորման, և թե՛ մասնավոր հատվածի շուկայական վերլուծությունների համար` ինչպես ազգային, այնպես էլ մարզային և տեղական մակարդակներով: Բնակչության կանխատեսումները ծառայում են նաև որպես ելակետային տվյալներ առողջապահական, կրթական, սոցիալական և այլ ծրագրերի մոնիտորինգի և գնահատման համար: Այս դասընթացը միտված է խորացնելու մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները կապված`

  • ժողովրդագրական ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության հետ;
  • ժողովրդագրական տվյալների հավաքագրման և կիրառման հետ;
  • ժողովրդագրական կանխատեսումների հետ;
  • բնակչության կանխատեսումների և սոցիալական քաղաքականության ծրագրերում պլանավորման, վերահսկողության և գնահատման հետ:

 

Ունկնդիրները՝ դասընթացը հիմնականում նախատեսված է գիտա-կրթական ոլորտի ներկայացուցիչների (հետազոտողներ, դասախոսներ), հասարակական կազմակերպությունների և պետական հատվածի այն մասնագետների համար, ովքեր զբաղվում են ժողովրդագրության հարցերով:

Դասընթացը կվարեն՝ Ժողովրդագրության ոլորտում նշանակալից աշխատանքային և դասավանդման փորձ ունեցող տնտեսագիտության թեկնածու Ռուբեն Եգանյանը, ՀՀ ԱՎԾ բնակչության մարդահամարի և ժողովրդագրության վարչության պետ Կարինե Կույումջյանը և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ, պատմագիտության թեկնածու Վանիկ Բաբաջանյանը:

Գրանցման կարգը: Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք հետևել այս հղմանը և լրացնել համապատասխան դիմումի ձևը` մինչև ս.թ. նոյեմբերի 14-ը, ժ.17:00: Միայն ընտրված մասնակիցները կհրավիրվեն դասընթացին: