“Քանակական տվյալների վերլուծությունը SPSS ծրագրային փաթեթի կիրառմամբ” թեմայով դասընթաց
“Քանակական տվյալների վերլուծությունը SPSS ծրագրային փաթեթի կիրառմամբ” թեմայով դասընթաց
ՀՌԿԿ–Հայաստանը հրավիրում է
rn
“Քանակական տվյալների վերլուծությունը SPSS ծրագրային փաթեթի կիրառմամբ. վարկածների ստուգում”
rn
թեմայով դասընթացի,rnորը կվարի ֆ-մ.գ.թ. Գայանե Ղուկասյանը (ԵՊՀ)
rn
rn
Օրերը և ժամերը՝ 16-ըrnփետրվարի, 2015, ժամը 14:30–17:30
rn
18-ըrnփետրվարի, 2015, ժամը 14:30-17:30
rn
19-ըrnփետրվարի, 2015, ժամը 14:30-17:30
rn
Վայրը՝ ՀՌԿԿ-Հայաստան, Երևան, ԱլեքrnՄանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ
rn
Լեզուն՝ հայերեն
rn
Դասընթացի նկարագրությունը.
Դասընթացի նպատակն է վիճակագրական վերլուծությունrnիրականացնող հետազոտող վերլուծաբաններին ներկայացնել վարկածների ստուգման տեսականrnհիմունքները, ինչպես նաև ծանոթացնել տարբեր կիրառական վարկածների ստուգման համարrnնախատեսված SPSS ծրագրային փաթեթի գործիքների առանձնահատկություններին ուrnկիրառելիության շրջանակին:
rn
Վիճակագրական վարկածները կիրառվում են վիճակագրական հետազոտության ընթացքում՝rnդիտարկվող ստոխաստիկ մոդելի բնույթի և անհայտ պարամետրերի մասին դատողություններrnանելու համար. ինչպե՞ս են համաձայնեցվում ընտրանքային տվյալները առաջադրվածrnվարկածի հետ, կարելի՞ է արդյոք նրանց միջև եղած անհամաձայնությունը վերագրելrnընտրանքային գործընթացում առաջացած պատահական տատանումներին, թե՞ վարկածը հակասումrnէ փորձնական տվյալներին և այն պետք է ժխտվի:
rn
Դասընթացը հասցեագրված է այն հասարակագետ հետազոտողներին, ովքեր ծանոթ ենrnվիճակագրության տեսությանը և SPSS ծրագրային փաթեթի հիմունքներին, և իրենց հետազոտություններում օգտագործում ենrnվիճակագրական տվյալների քանակական վերլուծության մեթոդներ:
rn
Ուսուցման ընթացքում ունկնդիրներին կտրամադրվեն աշխատանքային նյութեր ևrnէլեկտրոնային գրականություն: Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան ավելի հմտորեն օգտագործել SPSSrnծրագրային փաթեթի գործիքները և կատարել պարամետրական ու ոչ պարամետրականrnվարկածների ստուգում: Մասնակիցների ստացածrnգիտելիքները կստուգվեն թեստավորման միջոցով:
rn
rn
Դասընթացի բովանդակությունը և օրակարգը
rn
16-ը փետրվարի, երկուշաբթի,
rn
Վարկածների ստուգումը որպես վիճակագրական վերլուծության արդյունքներիrnհիմնավորման գործիք: Վիճակագրական վարկածների հիմնական խմբերը: Վարկածներիrnստուգման ժամանակ քանակական և որակական փոփոխականների և ընտրանքի տարբեր չափերի առանձնահատկությունները:rnՊարամետրական և ոչ-պարամետրական վարկածների ստուգում:
rn
18-ը փետրվարի, չորեքշաբթի
rn
Պարամետրական վարկածների ստուգում SPSS միջավայրում.rnգլխավոր համակցության միջինի՝ հաստատուն արժեքի հավասարության վարկածի ստուգումrn(One-sample t-test): Երկու անկախ ընտրանքների միջինների հավասարության վարկածիrnստուգում (Two independent samples t-test): Կախյալrnընտրանքների միջինների հավասարության վարկածի ստուգում (Paired samples t-test):rnԵրկուսից ավելի անկախ ընտրանքների միջինների հավասարության վարկածի ստուգում (Onernway ANOVA):
rn
19-ը փետրվարի, հինգշաբթի
rn
Ոչ-պարամետրական վարկածների ստուգում: Խաչաձև աղյուսակները որպես երկուrnորակական փոփոխականների միջև անկախության/կախվածության վարկածների ստուգման գործիքrn(Chi-square test): Մեկ բինոմական տիպի փոփոխականի հետ կապված վարկածներիrnստուգում: Երկուսից ավելի կատեգորիա ունեցող մեկ նոմինալ տիպի փոփոխականի հետrnկապված վարկածների ստուգում:
rn
Քանակական փոփոխականների հավանականային բաշխումների տեսքի վերաբերյալrnվարկածների ստուգում. (One sample Kolmogorov-Smirnov test): Երկու և ավելի անկախrnընտրանքների միջև հավանականային բաշխումների և մեդիանաների համեմատության ոչrnպարամետրիկ թեստեր (Mann-Whitney test, Kolmogorov-Smirnov test, Kruskal-Wallisrntest):
rn
rn
Դասընթացավարիrnմասին.
Ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ ԳայանեrnՂուկասյանը աշխատում է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) տնտեսագիտության ևrnկառավարման ֆակուլտետի տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնում:rnՆրա հետազոտությունների շրջանակը ներառում է թվային մեթոդները, տնտեսագիտության մեջrnմաթեմատիկական մոդելավորումը և տեղեկատվական համակարգերի կառավարումը:
rn
Տիկին Ղուկասյանը ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ունի ավելի քան 30 տպագրված գիտականrnաշխատանք: Մասնակցել էrnբազմաթիվ ազգային և միջազգային գիտաժողովների: Ներկայումս դասավանդում է «Համակարգերիrnնախագծում և վերլուծություն», rn«Տեղեկատվական համակարգերը տնտեսագիտության մեջ», «Տվյալների բազաներ»rnդասընթացները:
rn
Գրանցման համար լրացրեք դիմումի ձևը:
Միայն ընտրված դիմորդները կտեղեկացվենrnլրացուցիչ:
rn
Դիմումներիrnվերջնաժամկետը՝ 6-ըrnփետրվարի, 2015 թ., ժ.17:00: