«Հետազոտական հարցաթերթերի ձևավորում և տվյալների առցանց հավաքագրում» թեմայով դասընթաց

«Հետազոտական հարցաթերթերի ձևավորում և տվյալների առցանց հավաքագրում» թեմայով դասընթաց

Տարեթիվ՝ 29/10/2015 - 30/10/2015 / 12:00 AM
Վայրը` Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք,rn6-րդ հարկ, 602 սենյակ
«Հետազոտական հարցաթերթերի ձևավորում և տվյալների առցանց հավաքագրում» թեմայով դասընթաց
 Հետազոտական ռեսուրսներիrnկովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը հրավիրում է

rn

«Հետազոտական հարցաթերթերի ձևավորում և տվյալների առցանց հավաքագրում»

rn

թեմայով դասընթացի, որը կվարեն տ.գ.թ. Արմենակ Անտինյանը և ՆաիրաrnՎարդանյանը (ՀՌԿԿ-Հայաստան)

 

 

Օր և ժամ` 29-ը հոկտեմբեր, 2015թ., ժամը 15:30-18:00,
30-ը հոկտեմբեր, 2015թ., ժամը 15:30-18:00
Վայր՝  ՀՌԿԿ-Հայաստան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք,rn6-րդ հարկ, 602 սենյակ
Լեզու՝  հայերեն

Դասընթացի նկարագրությունը.

Դասընթացի նպատակը հետազոտական հարցաթերթերի կազմման ևrnտվյալների առցանց հավաքագրման հմտությունների զարգացումն է: Դասընթացի ավարտին մասնակիցներըrnկտիրապետեն բարձրորակ հարցաթերթերի ձևավորման հիմունքներին, ինչպես նաև կծանոթանանrnհարցաթերթերի արագ և արդյունավետ տարածման ժամանակակից առցանց մեթոդներին: Դասընթացը հասցեագրված է երիտասարդ հետազոտողներին, ովքերrnցանկանում են զարգացնել հարցաշարերի ձևավորման և տարածման իրենց հմտությունները:

Դասընթացի բովանդակությունը և օրակարգը.

 

29-ը հոկտեմբեր.

Հետազոտական հարցի ճիշտ ձևակերպում և հարցաթերթիrnձևավորման ներածություն: Ծանոթություն հարցերի տարբեր տեսակների հետ: Ցանկալի ևrnբարձր որակի տեղեկատվության ստացում տարբեր տեսակի հարցերի համադրման միջոցով: Հետազոտականrnփորձեր (survey experiment) և դրանց կիրառությանը տնտեսագիտական, քաղաքագիտական ուrnսոցիոլոգիական հետազոտություններում:

 

30-ը հոկտեմբեր.

Թիրախային հարցվողի որոշարկում և հարցաշարերի արդյունավետ տարածում: Ծանոթությունrnձևավորված հարցաշարի կոդավորման (Qualtrics, Survey Monkey) և տարածման (AmazonrnMechanical Turk) հարթակների հետ:

Դասընթացավարների մասին.

ԱրմենակrnԱնտինյանը տնտեսական գիտությունների թեկնածու է (Վենետիկի Կա’Ֆոսկարի Համալսարան, 2014): Սորբոնիrnև Կա’Ֆոսկարի համալսարաններից 2010թ. ստացել է Քանակական տնտեսագիտությանrnմագիստրոսի աստիճան: Տպագրվել է տարբեր միջազգային պարբերականներում: ՀՌԿԿ-Հայաստանիrnհետազոտությունների գծով տնօրենի պաշտոնն ստանձնել Է ս.թ. սեպտեմբերից: Նախկինումrnաշխատել է Էրլանգեն-Նյուրեմբերգի, Իննսբրուքի և Սանկտ Գալենի համալսարաններումrnորպես հետազոտող:

Նաիրա Վարդանյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան: Նույն համալսարանի քաղաքագիտության բաժնի հեռակա ասպիրանտ է: Նաիրայի հրապարակումները վերաբերում են առավելապես քաղաքական կողմնորոշմանը և սոցիալական կապիտալին: Նախկինում աշխատել է Կովկասի ինստիտուտում, ղեկավարել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի բիզնես կենտրոնի Խորհրդատվության և դասընթացների բաժինը, աշխատել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում և Տուրիզմի և սերվիսի ռուսական պետական համալսարանում որպես սոցիոլոգիայի դասախոս:

 

Գրանցման համար լրացրե՛ք դիմումի ձևը:

 

Միայն ընտրված դիմորդները կտեղեկացվենrnլրացուցիչ:

 

rn

Դիմումների վերջնաժամկետը լրացել է: