ԵՐԵՎԱՆ, հունիսի 6, 2022 թ։ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամն այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրեց «Կովկասյան բարոմետր» (ԿԲ) 2021 թ. հետազոտությունը։ Ներկայացվեցին հետազոտության հիմնական արդյունքները, մեթոդաբանությունը, ինչպես նաև համեմատականներ նախորդ տարիների «Կովկասյան բարոմետրի» տվյալների համադրմամբ։

««Կովկասյան բարոմետրը» նպատակ ունի ուսումնասիրել տարածաշրջանում սոցիալական, քաղաքական և տնտեսական գործընթացների վերաբերյալ հանրային կարծիքը: Այն բացառիկ տեղեկություններ է պարունակում հարավկովկասյան երկրների սոցիալական, քաղաքական և տնտեսական զարգացումների հանրային ընկալման մասին: Հարցման առաջին ալիքն իրականացվել է 2004 թ.-ին հարավկովկասյան երեք երկրների մայրաքաղաքներում, 2006 թ.-ից` նաև քաղաքային և գյուղական այլ բնակավայրերում: 2015 թ-ից հետո Բարոմետրն իրականացվել է միայն Հայաստանում և Վրաստանում»,- նշեց ՀՌԿԿ-Հայաստանի գոծադիր տնօրեն Սոնա Բալասանյանը։

Նա ավելացրեց, որ 2021 թվականին փորձ է արվել բացահայտելու հանրային կարծիքն ինչպես ընդհանրապես քաղաքականության, ժողովրդավարության, հանրային ինստիտուտների, այնպես էլ Արցախյան 44-օրյա պատերազմի, արտաքին քաղաքականության, անկախության, ինքնության, լրատվական նախասիրությունների և այլ արդի հիմնախնդիրների վերաբերյալ:

Հարցման տվյալների հավաքագրման ժամանակահատվածն ընդգրկել է 2021 թ դեկտեմբերի 18-ից մինչև 2022 թ փետրվարի 4-ը։ Ներկայացուցչական ընտրանքի չափը կազմել է 1648 հարցվող չափահաս բնակչության շրջանում։ Տվյալները հավաքագրվել են դեմ առ դեմ հարցազրույցների մեթոդով։ Հետազոտությունն իրականացվել է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ։

Հետազոտության հիմնական արդյունքները ներկայացվեցին մի քանի հիմնական բաժիններով։

Քաղաքական ուղղության և պետության դերի մասին

Հայաստանի չորս իշխանությունների և նրանց ձեռքբերումների ու ձախողումների մասին

Հայաստանցիների 36%-ը նշել է, որ Տեր-Պետրոսյանը հաջողություններ չի ունեցել։ Նրա կառավարության ամենամեծ անհաջողությունը, ըստ հարցվածների, էներգետիկ ճգնաժամն ու սպառողական ապրանքների պակասը (21%) և տնտեսական գահավիժումն (16%) էին: Քսանչորս տոկոսը (24%) դժվարացել է նշել Տեր-Պետրոսյանի որևէ ձեռքբերում, իսկ 32%-ը՝ որևէ ձախողում։

Քոչարյանի ամենամեծ ձախողումներն, ըստ հարցվածների, Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը (15%), Մարտի 1-ի իրադարձությունները (8%), Արցախը բանակցություններից դուրս թողնելը (8%), «գույք պարտքի դիմաց» գործարքով Ռուսաստանին ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների փոխանցումն (8%) էին։ Քսանութ տոկոսը (28%) չգիտի՝ ինչ ձախողում նշել։

Լրատվամիջոցների նկատմամբ դիրքորոշումների, լրատվության սպառման մասին

Վստահության մասին

Արցախյան հարցի և առնչվող ընկալումների մասին

Բարոմետրի արդյունքների ներկայացումը ԱՅՍՏԵՂ։

Հետազոտության տվյալադարանը, հարցաշարը և այլ նյութեր ԱՅՍՏԵՂ։

Նշում

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը՝ որպես «Կովկասյան բարոմետրի» հեղինակ, պատասխանատու է իր իրականացրած հետազոտական և վերլուծական աշխատանքի համար։ Այդուհանդերձ, կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում «Կովկասյան բարոմետրի» տվյալների շահարկման, սխալ վերլուծության կամ սխալ մեկնաբանումների, տվյալների տարընթերցման համար։ Կազմակերպությունը հորդորում է ուշադիր լինել տվյալների վերլուծության մասնագիտական կանոնների և էթիկայի նկատմամբ։

www.caucasusbarometer.org

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.