Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ | տվյալների վիրտուալ ցուցահանդես
Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ | տվյալների վիրտուալ ցուցահանդես
Հրավիրում ենք ձեզ վիրտուալ շրջագայության՝ ծանոթանալու «Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ» տվյալների ցուցահանդեսի նյութերին։ Ցուցահանդեսը նպատակ ունի հանրամատչելի ձևով ներկայացնել աղքատության և սոցիալական ծառայությունների վերաբերյալ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում իրականացված հետազոտությունների արդյունքները։ 2022 թ. դեկտեմբերին ցուցահանդեսը շրջել է Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում և Երևանում։
ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Համայնքային աղքատության հաղթահարում. կիրառական մոտեցումներ» ծրագիրը միավորել է 4 կազմակերպության՝ ՀՌԿԿ-Հայաստան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն և Մաթևոսյան հիմնադրամ։ Հետազոտություններն իրականացրել են ՀՌԿԿ-Հայաստանը՝ Բազմաչափ աղքատությունը Հայաստանում. Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի համայնքային մակարդակում իրականացված հետազոտություն և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը՝ Բյուջետային քաղաքականություններ և բնակչության բարեկեցություն. Շիրակ, Լոռի, Տավուշ։
Սկսե՞նք։