Անահիտ Հակոբյան
Դաշտային աշխատանքների համակարգողԱնահիտը միացել է ՀՌԿԿ-Հայաստանին որպես դաշտային աշխատանքների համակարգող 2021 թ․ հուլիսին։ Նախքան CRRC-Հայաստանին միանալը`համագործակցել է հայաստանյան մի շարք հետազոտական ընկերությունների հետ՝ ներգրավված լինելով քանակական և որակական հետազոտական ծրագրերում։ Մինչ այդ՝ յոթ տարուց ավելի զբաղեցրել է հաղորդակցությունների հետ առնչվող պաշտոններ հեռահաղորդակցության, ֆինանսական և այլ ոլորտների ընկերություններում։ 2016 թ-ից դասավանդում է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում և ունի վեց տպագրված գիտական հոդված։ Ստացել է սոցիոլոգիայի մագիստրոսի կոչում Երևանի Պետական Համալսարանում և մասնակցել բազմաթիվ մասնագիտական դասընթացների և գիտական կոնֆերանսների։ Վարժ տիրապետում է անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներին։