Արփինեն ՀՌԿԿ-Հայաստանի թիմին միացել է 2019 թ․-ին՝ որպես Գրասենյակի կառավարիչ։ Նախքան այդ նա որպես Գործադիր օգնական աշխատել է Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամում՝ աջակցելով ուսանողական հարցերի և գիտակրթական համակարգման հետ կապված տարատեսակ գործողություններում։ Նա 2008-ին գերազանց արդյունքներով ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի դեպարտամենտը՝ միաժամանակ Տեխասի A&M համալսարանի ագրոբիզնեսի և մարքեթինգի գծով հավաստագիր ստանալով Երևանի ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում։ Որպես ՀՌԿԿ-Հայաստանի Ադմինիստրատիվ տնօրեն՝ նա համակարգում է ոչ միայն գրասենյակի մարդկային ռեսուրսների կառավարման և վարչական գործառույթները, այլ նաև դաշտային հարցազրուցավարների, համակարգողների և հաշվարարների բազայի համալրումը։