Լուսինե Սարգսյան

Լուսինե Սարգսյան

Կրտսեր դրամաշնորհառու

2016թ.

Լուսինե Սարգսյանը Արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման (ԱՃՀԿ) մագիստրոսի աստիճան է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) և Տնտեսագիտության բակալավրի աստիճան՝ Երևանի պետական համալսարանի կողմից: Մինչ ՀՌԿԿ-Հայաստանին միանալը՝ Լուսինեն որպես ասիստենտ է աշխատել է ՀԱՀ ԱՃՀԿ մագիստրոսական ծրագրում: Մինչ այդ նա փորձնակություն (internship) է անցել «EV Consulting»-ում, «Լույս» հիմնադրամում, «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ում և «ELBAT» ՓԲԸ-ում, նաև, որպես կամավոր, պատրաստել է տեխնիկական նկարագրության փաստաթուղթ ՀԱՀ-ի և Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի համատեղ ծրագրի շրջանակներում: Լուսինեն հավատում է, որ մեր օրերում որոշումների կայացման գործընթացը պետք է առավելապես առաջնորդված լինի տվյալների վերլուծությամբ: Նրա հետազոտական հետաքրքրությունները ներառում են տնտեսական զարգացմանն ուղղված տնտեսական քաղաքականության վերլուծությունը: