Կարինե Մարկոսյան
Ավագ դրամաշնորհառուՀայ մարմնավաճառների շրջանում ՄԻԱՎ ՁԻԱՀ վտանգի վարքագծի հետազոտում. չպաշտպանված սեքսի մշտական մերժում
Կարինե Մարկոսյանի հետազոտությունը կենտրոնացած կլինի Հայաստանում մարմնավաճառուհիների վրա, պարզելու երկրում ապագա ՄԻԱՎ համաճարակի հնարավոր ռիսկերը: Չնայած Հայաստանում ՄԻԱՎ-ը համեմատաբար ցածր մակարդակի վրա է (0, 1%), այդուհանդերձ մարմնավաճառները այս համաճարակի համար բարձր ռիսկային խումբ են համարվում: Մասնավորապես, նա կգնահատի, թե որքան հաճախակի և հետևողական են հայ մարմնավաճառուհիները հրաժարվում իրենց տղամարդ հաճախորդների հետ չպաշտպանված սեռական հարաբերություններ ունենալուց, ինչպես նաև ժողովրդագրական, հոգեբանական և վարքագծային դրդապատճառները, որոնք ընկած են չպաշտպանված սեռական հարաբերություններում ներգրավված լինելուց հրաժարվելու հիմքում: Նա կօգտագործի 2010 թ-ին կատարված ուսումնասիրության տվյալները, որի շրջանակներում հարցազրույց անցկացվեց 18 տարեկանից բարձր 120 մարմնավաճառների շրջանում: Կարինեն նախատեսում է հրապարակել իր վերջնական զեկույցը գրախոսվող ամսագրում, ինչպես նաև տարածել այն Հայաստանում համապատասխան խմբակցությունների շրջանում: