Հայկ Համբարձումյան
Կրտսեր դրամաշնորհառու2017
Հայկ Համբարձումյանը Տնտեսագիտության մագիստրոսի աստիճան է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) և Ֆինանսների մագիստրոսի և Տնտեսագիտության բակալավրի աստիճան՝ Երևանի պետական համալսարանի կողմից: Մինչ ՀՌԿԿ-Հայաստանին միանալը՝ Հայկն աշխատել է ՀԱՀ-ում՝ որպես Էկոնոմետրիկա առարկայի դասախոսի ասիստենտ; Նա որպես փորձնակ է աշխատել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի Ֆինանսական խորհրդատվության բաժնում և որպես վարկային մասնագետ՝ «ՓՄՁ Ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում: Հայկը ՀՀ կենտրոնական բանկի կողմից պարգևատրվել է Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակով՝ բարձր առաջադիմության և ուշագրավ հետազոտական աշխատանքի համար:
էլ. հասցե` [email protected]