Մերի Երանոսյան
Ավագ դրամաշնորհառու2010/2011թ Հետազոտական դրամաշնորհային ծրագրի հաղթողները և նրանց հետազոտության թեմաները Մերի Երանոսյանի հետազոտության թեման է «Կրոնական հանդուրժողականությունը և Հայկական Առաքելական Եկեղեցու գերիշխանությունը Հայաստանում: Շատին գյուղի օրինակը»: Այն կուսումնասիրի, թե ինչու Սովետական Միության փլուզումից հետո Շատին գյուղում նկատվեց կրոնական հանդուրժողականության այդքան բարձր մակարդակ, մինչդեռ երկրի մնացած հատվածը բախվեց համատարած կրոնական խտրականության հետ: Պատասխանը ենթադրում է, որ սոցիալական կապերի կորստի վախը և տարեց ազգաբնակչության մեջ օտարանալը, ինչպես նաև տարեցների նկատմամբ երիտասարդների ունեցած հարգանքը ապահովել են Շատինում կրոնական հանդուրժողականություն: