Նելլի Գասպարյան
Ավագ դրամաշնորհառու2010/2011թ Հետազոտական դրամաշնորհային ծրագրի հաղթողները և նրանց հետազոտության թեմաները Նելլի Գասպարյանը նախաձեռնել է «Աղքատության և աճի դինամիկան Հայաստանում» թեմայով հետազոտություն: Այն ուղղված է Հայաստանում աղքատության դինամիկայի և դրա պատճառների բացահայտմանը: Այս հետազոտությունը կուսումնասիրի աղքատությունը տարբեր ժամանակներում և տարբեր շրջաններում: Ավելին, կգնահատվի աղքատության հիմնական պատճառները և կառավարության` աղքատության դեմ պայքարի սոցիալական ծրագիրը: Հետազոտության հիպոթեզն այն է, որ Հայաստանի տարբեր խմբեր և ռեգիոններ անհամամասնորեն են ենթարկվում կառավարության և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող տնտեսական աճի և սոցիալական ծրագրերի ազդեցությանը: