Սոնյա Մսրյան

Սոնյա Մսրյան

Այլ դրամաշնորհառու

2017

Հետազոտական դրամաշնորհ՝ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակում

Սոնյան ներկայումս ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի ասպիրանտ է՝ սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդիկա մասնագիտացմամբ: Նա ավարտել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատը, այնուհետև կրթությունը շարունակել է նույն համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Երկամյա կրթություն է ստացել Ժամանակակից արվեստի ինստիտուտում: Այժմ աշխատում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում որպես սոցիոլոգ՝ ներգրավված լինելով համայնքային զարգացման ծրագրերի իրականացման աշխատանքներին: Նրա հետազոտական հիմնական հետաքրքրությունները ներառում են քանակական տվյաների բազմաչափ վերլուծության մեթոդները, մաթեմատիկական մոդելավորումը սոցիոլոգիայում, զարգացման ծրագրերի սոցիալական ազդեցությունների գնահատումը: Սոնյան շարունակական կրթության գաղափարի կողմնակից է և համարում է, որ ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթութուն անհրաժեշտ է ստանալ ամբողջ կյանքի ընթացքում և երբեք չպետք է դադարել աշխատել սեփական ինքնազարգացման վրա:
ՀՀ ՏԻՄ-երի
վերաբերյալ հանրային իրազեկվածության եվ ՏԻՄ-երում հանրային մասնակցության բազմագործոն
վերլուծություն: Սոնյա Մսրյան

Ներկայացում